00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում դպրոցներ չեն կառուցվել, քանի որ սեյսմիկ նորմեր չեն եղել. Տերտերյան

© Sputnik / Aram NersesyanՎաչե Տերտերյան
Վաչե Տերտերյան - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2024
Բաժանորդագրվել
ՀՀ–ում 9– բալանոց երկրաշարժին դիմացող շինարարության նորմեր չկային։ Առանց դրանց ոչ մի նախագիծ մինչ օրս միջազգային փորձաքննություն չի անցել։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Միջազգային վարկերով դպրոցների կառուցումն ու վերանորոգումը հետաձգվեց, քանի որ ՀՀ–ում սեյսմակայուն շինարարության ժամանակակից նորմեր չկային, իսկ շինհրապարակներում չէր պահպանվում անվտանգության տարրական կանոնները։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Ըստ նրա` նախատեսված գրեթե բոլոր դպրոցները, որոնք պետք է վերանորոգվեին, ավելի մանրամասն փորձաքննության արդյունքում որոշվեց նորից կառուցել։
Արևաբույրում նոր դպրոց կառուցելու հարցը դեռ քննարկման փուլում է, որոշում չկա. մարզպետարան
ՀՀ–ում սեյսմակայուն դպրոցների շինարարությունն ու վերանորոգումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկով, 2016 թվականից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար։ Նախագծով նախատեսված է 46 դպրոցի հիմնանորոգում կամ զրոյից կառուցում, սակայն առայժմ աշխատանքներն ավարտվել են միայն 16 դպրոցի դեպքում, կառուցվում է ևս 20–ը: 2023 թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը բանկի հետ լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագիր է կնքել արդեն եվրոյով (66,1 մլն), որն էլ այսօր ներկայացվել է ԱԺ վավերացմանը։
«Չի կարելի շրջանցել այն փաստը, որ շինարարությունն առաջին տարիներին խիստ հետ էր մնում ժամանակացույցից, քանի որ շինարարական ինդուստրիան պատրաստ չէր նման մակարդակի նախագծերի»,– ընդգծեց Տերտերյանը։
Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ–ում 2016 թ–ին շինարարության ժամանակակից չափորոշիչները չկային։ Տեղական ընկերությունները, հենվելով իրենց փորձի և գիտելիքների վրա, փորձել են նման նախագծեր կազմել, սակայն դրանք միջազգային փորձաքննություն չեն անցել։
«Հիմա մեր շինարարները արտահագուստով են շրջում, իսկ առաջին անգամ մենք նման պահանջ ենք դրել հենց այս ծրագրի շրջանակում։ Այս տարիների ընթացքում մենք մեծ դժվարությամբ հաղթահարեցինք բիզնեսի մոտ հաստատված պատկերացումներն այն մասին, որ կարելի է, այսպես ասած, «յոլա գնալ» առանց այդ ամենի»,– հայտարարեց Տերտերյանը։
Մենք պետք է սովորենք դպրոց կառուցել, մինչև հիմա մենք դա չգիտենք. Փաշինյան
Նա տեղեկացրեց, որ միջազգային փորձագետները, որոնք հրավիրվում էին վարկի շրջանակում, շինհրապարակներից լուսանկարներ էին բերում, որտեղ այդ բոլոր թերություններն արձանագրվում էին:
Լրացուցիչ 66,1 մլն եվրոյի այս համաձայնագրով, ըստ Տերտերյանի, ծրագրով նախատեսված դպրոցների շինարարությունն ու վերանորոգումն ամբողջությամբ կավարտվեն առաջիկա տարում։
Լրահոս
0