00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ․ Միրզոյան

© Photo : Screenshot / press office of MFA of RA Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2024
Բաժանորդագրվել
ԱԳ նախարարը պնդում է, որ Հայաստանի ներկա իշխանությունները հնարավոր բոլոր ջանքերը գործադրել են Լեռնային Ղարաբաղի հայաթափումը թույլ չտալու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ սա երբեք էլ գաղտնիք չի եղել։
«Դրանք եղել են տարածքներ զիջելու բանակցություններ։ Չգիտեմ՝ ով` ոնց, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու ՀՀ հանրությանը, բայց հիմա բոլորը կարող են ակնհայտորեն հասկանալ, որ դրանք եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի պնդմանը, թե Փաշինյանի կառավարությունը պատրաստ է եղել տարածքներ զիջել Ադրբեջանին։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի ներկա իշխանությունները հնարավոր բոլոր ջանքերը գործադրել են, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի չունենա, հայերը մնան պատմական բնօրրանում և ունենան որոշակի անվտանգային երաշխիքներ։
«Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց, Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտան, որը զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա նոր իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեց, և նա Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ»,- ասաց ԱԳ նախարարը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, թե 2018 թվականին Հայաստանի նոր կառավարությունը խոստացել է տարածքները հանձնել Ադրբեջանին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0