00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը ներդրվեց առանց պատշաճ պատրաստվելու. Թորոսյան

Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2024
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախկին նախարարը մի քանի խնդիրեր է բարձրացրել, որոնք վկայում են այն մասին, որ առողջապահական համակարգը դեռ պատրաստ չէր էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրմանը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Հայաստանում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի նեդրումը կրկին իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
Նա հիշեցրել է, որ առնվազն 2 անգամ (2018 և 2019թթ.) իր նախաձեռնությամբ դեռևս 2017թ. ընդունված այդ որոշումը հետաձգվել է` մինչև ՀՀ առողջապահական համակարգը (թե' բուժաշխատողները, թե' էլեկտրոնային ենթակառուցվածքները) պատրաստ կլինեն այն հնարավորինս սահուն ներդնելուն:
«Բազմաթիվ են ահազանգները թե’ մեր քաղաքացիներից, թե’ բուժհիմնարկներից, թե’ դեղատներից այնպիսի համակարգային խնդիրների մասին, որոնք թույլ չեն տալիս այս կարևոր համակարգի ներդրումը համարել սահուն: Խնդիրները թե’ կանոնակարգային են, թե’ ենթակառուցվածքային»,–գրել է Թորոսյանը։
Նա ընդգծել է, որ բազմաթիվ դեղատներ մինչ օրս միացված չեն «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգին, ինչը պետք է արվեր մինչև որոշման ուժի մեջ մտնելու օրը: Ցանկալի կլիներ, որ դեղատների բուժանձնակազմերն անցնեին վերապատրաստման դասընթացներ:
Բազմաթիվ են բողոքները, երբ էլեկտրոնային առողջապահության համակարգն անհասանելի է դառնում բուժաշխատողների և դեղատների համար, հավանաբար համակարգի սերվերների թողունակության պատճառով: Սերվերները պետք է հզորացվեին մինչև համակարգի ներդրումը:
Թորոսյանն ընդգծում է, որ բազմաթիվ են ահազանգները, երբ բժիշկները շատ ժամանակ են ծախսում մեկ դեղատոմսի դուրսգրման վրա և հետևաբար մեծ հերթեր են գոյանում միայն դեղատոմսի դուրսգրման պատճառով: Դեղատոմսի դուրսգրման համակարգը բուժաշխատողներիի համար պետք է լիներ հնարավորինս մատչելի (user-friendly) և բոլոր բուժաշխատողները պետք է անցնեին վերապատրաստման դասընթացներ դրանից օգտվելու մասին:
Տեխնիկական խնդիրներ, դժգոհող մարդիկ. էլեկտրոնային դեղատոմսը պարտադրվեց ժամանակից շո՞ւտ
Բայց այդ, նախկին նախարարի համոզմամբ, համակարգը և կարգավորումները պետք է հնարավորություն տային բժշկին, առանց պացիենտի այցելության դեղատոմս դուրս գրելու, ինչպես աշխարհի շատ երկրներում, որոնք ունեն էլեկտրոնային առողջապահական համակարգեր:
«Եթե բժիշկը գիտի իր պացիենտի հիվանդությունը, հատկապես քրոնիկ հիվանդությունների դեպքում, ոչ մի խնդիր չի կարող առաջանալ նման դուրսգրումների պատճառով»,–գրել է նա։
Թորոսյանը ևս մեկ կարևոր խնդիր է բարձրացրել, որ դեղատները չունեն հասանելիություն դեղատոմսով դուրս գրվող դեղերի մեկ միասնական ցանկի, որպեսզի առանց ավելորդ ջանք գործադրելու արագ հասկանան` ինչպես վարվել: Նաև ահազանգեր կան, որ դեղատոմսով դուրս գրվող որոշ դեղեր ներմուծված չեն «Արմեդ» համակարգ:
ՀՀ առողջապահության նախկին նախարարը մեծ բաց է համարում նաև այն, որ բժշկական գաղտնիքը հասանելի է դառնում դեղատան աշխատակիցներին և այլ բուժաշխատողներին, երբ պացիենտը շատ դեպքերում չէր ցանկանա 3-րդ անձանց տրամադրել իր այս կամ այն հիվանդության մասին տեղեկատվությունը:
Թորոսյանն ընդգծել է, որ բազմաթիվ դեղատներ այլ տարբերակ չունեն, քան շարունակել վաճառել դեղատոմսով դուրս գրվող դեղերը առանց դեղատոմսի առկայության, և որևէ մեկը չի կարող նրանց մեղադրել նման գործունեություն իրականացնելու համար, քանի դեռ վերոնշյալ և շատ այլ հարցեր լուծված չեն:
Հիշեցնենք` մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվում է 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։
2025 թ–ի հունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անվանում դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։
Լրահոս
0