00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԹԿՊԻ-ում բնականոն դասապրոցես է. տեղի է ունեցել Արվեստների աշխատանքային խմբի առաջին նիստը

ԵԹԿՊԻ - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2024
Բաժանորդագրվել
Նիստին մասնակցել են արվեստի բուհերի ղեկավարները և քննարկել ոլորտի զարգացման հեռանկարները։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում այսօր տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսված ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում ձևավորված Արվեստների աշխատանքային խմբի առաջին նիստը: Տեղեկությունը հրապարակվել է «Ակադեմիական քաղաքի» ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ներկայացուցիչները։
«Մասնակիցները քննարկել են ոլորտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, ներկայացրել հայեցակարգային առաջարկություններ, ուրվագծել են հետագա համագործակցության ուղղությունները և Արվեստների աշխատանքային խմբի շրջանակներում համատեղ աշխատանքը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵԹԿԻ–ի հանրային կապերի պատասխանատու Վովա Արզումանյանը որոշ մանրամասներ հայտնեց հանդիպումից։
«Այսօրվա հանդիպումը քննարկումների ձևաչափով էր. ամեն ինչ քննարկվել է սխեմատիկ իրավիճակների համար, այսինքն` դեռ կլաստերների կառուցվածքն է հստակեցվում, ոչ մի հստակ բան դեռ չկա։ Այդ իսկ պատճառով մենք` որպես բուհ, չենք կարող դիրքորոշում կամ կարծիք հայտնել, քանի որ այդ հստակությունը դեռ չկա»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է օրերս մամուլում հրապարակված բուհերի ցուցակին (որոնց մեջ մտնում են արվեստների ուղղությամբ 6 բուհ և կենտրոն), ըստ որի` իրականացվելու է բուհերի օպտիմալացման և կամ խոշորացման ծրագիրը, Արզումանյանը վստահեցրեց, որ այդ մասին ԶԼՄ–երից են տեղեկացել։
Արդյոք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օրինակով ԵԹԿԻ–ում ևս կարո՞ղ են լինել բողոքի ակցիաներ, Արզումայնը նշեց, որ այս պահին բուհում դասերն ընթանում են բնականոն հունով, ոչ մի գործընթաց տեղի չի ունենում։
Նշենք, որ օրերս ԶԼՄ–ներում լուր տարածվեց, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան փակվում է։ Ռեկտորը հայտարարեց, որ նման բան չկա, ուղղակի հիմնանորոգում են կիսով չափ։ Կոնսերվատորիայում ստորագրահավաք է սկսվել. դասախոսական կազմն ու ուսանողությունը դեմ են, որ կոնսերվատորիան ակադեմիական քաղաքի մաս կազմի, տեղափոխվի կամ միավորվի այլ բուհի հետ։
Լուրեր են պտտվում, որ Կոնսերվատորիայի շենքը վաճառված է. Աննա Մայիլյան
Ավելի ուշ ԿԳՄՍՆ–ն հայտարարություն տարածեց` նշելով, որ Հայաստանում նախատեսված են բուհական կրթության 6 ուղղություններ՝ արվեստների, կրթական, բժշկական, դասական, տեխնոլոգիական, սպայական, ու ստեղծված են համապատասխան աշխատանքային խմբեր, որոնց հետ կքննարկվեն բուհերից ստացված առաջարկներն ու դիտարկումները՝ բուհերի միավորման-խոշորացման վերաբերյալ։
Նշենք նաև, որ կառավարության ծրագրերի համաձայն` նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։ Նախագիծը ոլորտի բազմաթիվ մասնագետների դժգոհությունն է առաջացրել։
Լրահոս
0