00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դանակահարելուց հետո 6-7 հոգով շարունակել են ծեծել․ 17-ամյա տղայի սպանության մանրամասները

© Photo : official site of the Investigative Committee of RAՍպանության վայրում
Սպանության վայրում - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2024
Սպանության վայրում
Բաժանորդագրվել
Երիտասարդները տևական ժամանակ վատ հարաբերություններ են ունեցել իրար հետ, վիճաբանել, կասկածյալը նաև սպառնացել է հաշվեհարդար տեսնել։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության մեջ 21-ամյա երիտասարդ է կասկածվում ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 12-ին Մամիկոնյանց փողոցում գործող քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, դանակահարվել է ուսանող, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 5-րդ կետով։
ՔԿ-ն իրականացրել է քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են սպանության շարժառիթը, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն է եղել, անբարյացակամ հարաբերություններ են ձևավորվել։ Երիտասարդները մի քանի անգամ վիճաբանել են։ Դրանցից մեկի ժամանակ 21-ամյա երիտասարդը կամ նրա մտերիմները վնասել են սպանված երիտասարդի հորը պատկանող ավտոմեքենան (մեքենան վարել է տղան):
Դեպքից մի քանի օր առաջ երիտասարդները կրկին վիճաբանել են։ 17-ամյա երիտասարդը հայհոյել է 21-ամյա երիտասարդին, վերջինս սպառնացել է հաշվեհարդար տեսնել:
Մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա ընկել է, բայց տղաները շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի։
21-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Լրահոս
0