00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն ԼՂ–ից տեղահանվածների համար բնակարանային ծրագիր անելը լարում կառաջացնի. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanԼՂ–ից բռնի տեղահանվածներ
ԼՂ–ից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2024
ԼՂ–ից բռնի տեղահանվածներ
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նամակներ է ստացել ԼՂ–ից տեղահանվածներից և հասկացել, որ մի շարք ծրագրերի մասով թյուրընկալումներ կան այդ անձանց շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագիր իրականացնելու դեպքում հանրության շրջանում կարող է լարում լինել, որովհետև ՀՀ քաղաքացիներն էլ խնդիր ունեն։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով բնակարանային ապահովման ծրագրի մասին` նա ընդգծեց, որ այն հանրային քննարկման փուլում է։ Այսինքն` «դիզայնը» նախնական փուլում է, բայց վերջնական որոշումը կկայացնեն տարբեր կարծիքներ լսելուց և վերլուծելուց հետո։
ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 20.000 մարդ դիմել է կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար

«Մեր տրամաբանությունը հետևյալն է` եթե այս ծրագիրն անենք միայն ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար, ապա կարող է լարում ստեղծվել հանրության ներսում։ Կան մարդիկ, որոնք նույն խնդիրն ունեն` լինելով ՀՀ քաղաքացի։ Մենք ուզում ենք մի ծրագիր անել, որը հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիների համար։ ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան, որովհետև առանց դրա էլ կարող է լարում ստեղծվել։ Մարդիկ կարող են ասել, որ իրենց բնակարան չի տրվում` չնայած իրենց երեխաները ծառայում են ՀՀ բանակում, բայց ինչու պետական բյուջեից աջակցություն ստացող մյուս հայրենակիցների զավակները չպետք է ծառայեն ՀՀ ԶՈւ–ում»,– ասաց վարչապետը։

Անդրադառնալով գնին` նա շեշտեց, որ 3 մլն դրամը դիտարկում են որպես բազային չափ, որի վրա կարող են գործակիցներ լինել։ Փաշինյանը նշեց, որ այդ գործակիցները կարող են տարբեր լինել` այդ թվում բազմազավակ, զոհվածի կամ այլ կարգավիճակ ունեցող ընտանիքների մասով։ Դրանք կարող են կախված լինել նաև բնակավայրերով, օրինակ` 3 ցանկ լինի։
ՀՀ վարչապետը հավելեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից նամակներ է ստանում ու, դրանք ընթերցելով, հասկանում է, որ որոշ հարցերի վերաբերյալ թյուրընկալումներ կան։ Նա վստահեցրեց` «40 000 + 10 000 դրամ» ծրագրի մասով խոսակցությունները, թե այն շուտով կավարտվի, ճիշտ չէ։ Նա շեշտեց` առնվազն մինչև տարվա վերջ ծրագիրը կերկարացվի, դրանից հետո կմտածեն հետագայի մասին։
ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար 2024 թ. կհատկացվի 47 մլրդ դրամ. բյուջեում ավելացում է եղել
Լրահոս
0