00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Նաիրի Սարգսյան
Հայաստանցի գործարարներն իրենց բիզնեսը ՀՀ–ից տեղափոխում են Ռուսաստան. Նաիրի Սարգսյան
09:15
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ջրծաղիկով վարակված երեխայի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում

© Sputnik / Andranik GhazaryanՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2024
Շտապօգնության ավտոմեքենա
Բաժանորդագրվել
Թե ինչն է իրականում եղել երեխայի մահվան պատճառը, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանում 9 տարեկան տղա է մահացել. Արարատի մարզի բնակչի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը։
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ–ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում «ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն» ախտորոշումով երեխա է մահացել։
«Երեխան վարակված է եղել ջրծաղիկով, գտնվել է տանը։ Փորացավ է ունեցել, դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ ամբուլատոր օգնություն են ցույց տվել, ցավազրկող նոշպա են ներարկել, որից հետո երեխային տուն են ուղարկել։ Փորացավը շարունակվել է, որից հետո կրկին դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ հերթապահ բժիշկները պայմանավորվել են Երևանի մեկ այլ հիվանդանոցի հետ` երեխային այնտեղ տեղափոխելու, ախտորոշումը ճշտելու համար»,– ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` Արարատից շտապօգնության մեքենայով Երևան հասնելու ճանապարհին երեխայի վիճակը վատացել է, և սրտի կանգ է գրանցվել։
Ուղեկցող ռեանիմատոլոգը վերակենդանացման միջոցառումներ է ձեռնարկել, և քանի որ ամենամոտ բուժհաստատությունը եղել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն, երեխային տեղափոխել են այդտեղ։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում շարունակվել են վերակենդանացման միջոցառումները, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, և երեխան մահացել է։
Թե ինչն է իրականում եղել երեխայի մահվան պատճառը, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։
Լրահոս
0