https://arm.sputniknews.ru/20240305/egiptvosi-nakhagahy-voghjunel-e--hhi-taratsashrjanum-khaghaghutjan-hasnelu-janqery-73056411.html
Եգիպտոսի նախագահը ողջունել է ՀՀ–ի` տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը
Եգիպտոսի նախագահը ողջունել է ՀՀ–ի` տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի այցի ընթացքում ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր։ 05.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-05T16:32+0400
2024-03-05T16:32+0400
2024-03-05T18:47+0400
հայաստան
եգիպտոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/05/73055365_0:0:1600:901_1920x0_80_0_0_465837b1c70ea0fe4cd82f20932d48af.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին աջակցություն է հայտնել Հայաստանի` Հարավային Կովկասում կայունության հասնելու նախաձեռնություններին։ Եգիպտոսի նախագահն այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Ինչպես հաղորդում է Sada al-Balad լրատվական պորտալը, Եգիպտոսի նախագահը հաստատել է Կահիրեի աջակցությունը Հայաստանի նախաձեռնություններին ՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, արդարության սկզբունքով հակամարտությունների լուծմանը, ինչը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին:Փաշինյանն իր հերթին ասել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եգիպտոսի հետ կապերի ընդլայնման ու խորացման գործում: Վարչապետը կարևորել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումն ու խորացումը և առկա ներուժի իրացման գործում ընդգծել գործարար կապերի զարգացման անհրաժեշտությունը:Նիկոլ Փաշինյանի և Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն:ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարարության միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի միջազգային զարգացման համագործակցության նախարար Ռանիա Էլ Մաշաթը:ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի գյուղատնտեսության և հողերի բարելավման նախարարության միջև ստորագրվել է գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության մասին 2024-2026 թվականների իրականացման ծրագիրը: Այն ստորագրել են Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Էլ Սայեդ Էլ Քասերը:ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:Հիշեցնենք` Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով է մեկնել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
եգիպտոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/05/73055365_144:0:1565:1066_1920x0_80_0_0_26371d9be799dbbc1722dd95206e65e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, եգիպտոս
Եգիպտոսի նախագահը ողջունել է ՀՀ–ի` տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը
16:32 05.03.2024 (Թարմացված է: 18:47 05.03.2024) ՀՀ վարչապետի այցի ընթացքում ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին աջակցություն է հայտնել Հայաստանի` Հարավային Կովկասում կայունության հասնելու նախաձեռնություններին։ Եգիպտոսի նախագահն այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ինչպես հաղորդում է Sada al-Balad լրատվական պորտալը, Եգիպտոսի նախագահը հաստատել է Կահիրեի աջակցությունը Հայաստանի նախաձեռնություններին ՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, արդարության սկզբունքով հակամարտությունների լուծմանը, ինչը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին:
Նա հավելել է, որ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում կողմերը ցանկություն են հայտնել մեծացնել առևտրի ծավալը՝ իրենց քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին համաչափ, ինչպես նաև համագործակցել այլ ուղղություններով, այդ թվում՝ արհեստական բանականության, սննդի և դեղագործական արդյունաբերության և այլ ոլորտներում։
Փաշինյանն իր հերթին ասել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եգիպտոսի հետ կապերի ընդլայնման ու խորացման գործում: Վարչապետը կարևորել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումն ու խորացումը և առկա ներուժի իրացման գործում ընդգծել գործարար կապերի զարգացման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանի և Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարարության միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի միջազգային զարգացման համագործակցության նախարար Ռանիա Էլ Մաշաթը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի գյուղատնտեսության և հողերի բարելավման նախարարության միջև ստորագրվել է գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության մասին 2024-2026 թվականների իրականացման ծրագիրը: Այն ստորագրել են Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Էլ Սայեդ Էլ Քասերը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: