00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղջիկ ուզելիս էլի մոտս են գալիս․ ինչպես Վանաձորի մանկատան նախկին տնօրենը կամավոր դարձավ

© Sputnik / Aram NersesyanԼիլիա Աբրահամյան
Լիլիա Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2024
Բաժանորդագրվել
Վանաձորի նախկին մանկատան շենքում այսօր ապրում են մոտ 2 տասնյակ արցախցիներ։ Նրանց մասին հոգ տանելու պատասխանատվությունը կամավոր ստանձնել է մանկատան նախկին տնօրեն Լիլիան։
Վանաձորի մանկատան նախկին շենքն արդեն մի քանի ամիս է՝ անվճար կացարան է դարձել բռնի տեղահանված արցախցիների համար։ Այստեղ ամենախոցելի կարգավիճակում գտնվողներն են՝ վարձով տուն տեղափոխվելու հնարավորություն չունեցողները, մտավոր, ֆիզիկական հաշմանդամություն ունեցողները։ Կացարանի «տիրուհին» Լիլիա Աբրահամյանն է՝ մանկատան նախկին տնօրենը, որը կամավոր հիմունքներով ու անվարձահատույց գիշեր–ցերեկ զբաղված է ոչ միայն կացարանի բնակիչների, այլև մարզում ապաստան գտած հարյուրավոր այլ արցախցիների խնդիրների համար լուծումներ փնտրելով։
© Sputnik / Aram NersesyanՎանաձորի մանկատան նախկին շենքում ապաստան գտած արցախցիների համար ձեռք բերված իրեր
Здание бывшего детского дома в Ванадзоре служит временным жильем для вынужденных переселенцев из Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2024
Վանաձորի մանկատան նախկին շենքում ապաստան գտած արցախցիների համար ձեռք բերված իրեր
Լիլիան մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն սրտին մոտ է սոցիալական աշխատողի գործը։ 2019 թվականին նշանակվել է Վանաձորի մանկատան տնօրեն, դրանից 4 ամիս անց, սակայն, մանկատունը լուծարելու որոշում է կայացվել։
«Ես ասում եմ՝ մեծացա մանկատնից հետո։ Շատ քիչ էրեխեք գնացին խնամատար ընտանիքներ, մյուսներն այլ մանկատներ տեղափոխվեցին։ 18-ը լրացած էրեխեքն էլ․․․ Պետությունը բնակարան հատկացրեց, բայց դա բավարար չէ. միայնակ կենցաղ վարել չգիտեին, աշխատանք չունեին, ինքնուրույն կյանքին սովոր չէին։ Եղան էրեխեք, որ վերահսկողությունից դուրս եկան, ճանապարհից շեղվեցին։ Մեծ փորձառություն էր, մեծ հոգս էր իմ ուսերին, բայց օգնեց, որ ես կայանամ այս աշխատանքի մեջ։ Մինչև հիմա էլ կապը մնացել է շատերի հետ, աղջիկ ուզելուց էլ ինձ մոտ են գալիս, հիվանդ է` զանգում են»,- պատմում է Լիլիան։
© Sputnik / Aram NersesyanԼիլիա Աբրահամյան
Волонтер Лилия Абраамян - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2024
Լիլիա Աբրահամյան
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մանկատան արդեն լքված շենքը կացարան դարձավ շուրջ 180 արցախցիների համար։ Լիլիային հաջողվեց մի ընտանիք դարձնել տարբեր բնակավայրերից եկած տարբեր բնավորությամբ մարդկանց։ Անգամ մանկատան նախկին սաներից մի քանիսին ներրգրավեց այդ գործում։
«Բերում էի աղջիկներին, արցախցիներին ասում՝ ցույց տվեք, թե ոնց եփեն–թափեն, թող օգնեն, սովորեն, համ էլ աչքիս առաջ կլինեն»,- հիշում է Լիլիան։
Երբ 44-օրյայից հետո կացարանում ապաստան գտած արցախցիների մի մասը տուն վերադարձավ, մյուսներն էլ տարբեր բնակավայրերում տեղավորվեցին, մանկատան նախկին շենքը վերջնականապես լքվեց, դուրս բերվեց ամբողջ գույքը, չշահագործվող շենքում շատ բան շարքից դուրս եկավ։
Գրպանի արցախյան հողն էլ չօգնեց․ 44-ամյա Կարինեն բռնագաղթի ճամփին մահացավ անհեթեթ պատճառով
Սեպտեմբերյան վերջին դեպքերից հետո Լիլիան դիմեց քաղաքապետարան, մարզպետարան՝ շենքը կրկին կացարան դարձնելու խնդրանքով։ Որոշակի աշխատանքներ արվեցին, շենքը դարձավ բնակելի ու այժմ 16 բնակիչ ունի։
«Թիվն անընդհատ փոխվում է։ Եթե պետությունը դադարեցնի վարձավճարների փոխհատուցումը, այս կացարանի կարիքը շատ է լինելու։ Հիմա մոտ 100 մարդ էլ կարող ենք ընդունել»,- ասում է Լիլիան, որը կացարանի միակ ու կամավոր աշխատողն է։
Նա թակում է տարբեր դռներ՝ կարիքի մեջ հայտնված մարդկանց օգնելու համար։ Աջակցողները քիչ չեն։ Մեր նկարահանման ժամանակ, օրինակ, մի քանի գյուղապետներ էին օգնության եկել, նոր ստացած գույքն էին սենյակներ տեղափոխում։
© Sputnik / Aram Nersesyan

Վանաձորի մանկատան նախկին շենքը, որտեղ ապաստան են գտել Արցախից բռնի տեղահանվածներ

Վանաձորի մանկատան նախկին շենքը, որտեղ ապաստան են գտել Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա
1/4

2/4

3/4

4/4

«Ես ուղղակի առանց սրա չեմ կարող։ Եթե մի կիրակի փորձում եմ մնալ տանը, զգում եմ, որ հիվանդանում եմ, դեպրեսիվ վիճակում եմ հայտնվում։ Երբեմն հիասթափվում եմ, հոգնում, ասում եմ՝ հերիք ա, ես տուժում եմ, առողջականս, երեխեքս, բայց հետո հիշում եմ, օրինակ, այն կնոջ նամակը, որ գրել էր՝ ձեր շնորհիվ երեխաս գետնին չի քնում, հիշում եմ էն երեխայի աչուկները, որ եկավ մաշված կոշիկներով, իր համար նոր, տաք սապոկներ առանք․․․ ես սրա մեջ եմ ինձ երջանիկ զգում»։
Մի քիչ «գիժ» չլինեի, չէի կարող այս ամենն անել․ դրամահավաքներից հայտնի Աննայի պատմությունը
Բազմաթիվ երազանքներ ունի։ Առաջինը խաղաղությունն է, հետո՝ Արցախը տեսնելը․․․ Ասում է՝ հաճախ է ինքն իրեն մեղադրում, որ այս տարիների ընթացքում ժամանակ ու առիթ չգտավ Արցախ գնալու:
Լրահոս
0