00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը ցավում է, որ Հայաստանը հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. Լավրով

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2024
Բաժանորդագրվել
Նրա խոսքով` հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանին Ղարաբաղի հետ կապված դժվարությունների պահին , իրականությանը չեն համապատասխանում։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ռուսաստանը սպասում է, որ Երևանը վերջնական որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին իր անդամակցության մասով, իրենց կողմնորոշվել է պետք։ Այս մասին Անթալիայում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Մենք սպասում ենք, թե երբ մեզ բոլորիս պաշտոնապես կհաստատեն, թե ինչ վերջնական որոշում կլինի։ Ասում են ՝ ՀԱՊԿ-ում դե ֆակտո կսառեցնենք (անդամակցությունը), կուզենք` դե յուրե կսառեցնենք, դե յուրե դուրս կգանք, ԵԱՏՄ–ն մեզ դեռ հետաքրքիր է, քանի որ մենք այնտեղից ինչ-որ բան ենք ստանում»,-ասել է նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանին Ղարաբաղի հետ կապված դժվարությունների պահին , իրականությանը չեն համապատասխանում։
«Հայաստանում, չգիտես ինչու, կարծում են, որ պետք է կյանք կառուցել ոչ թե մերձավոր հարևանների և պատմականորեն համերաշխ ժողովուրդների հետ , այլ նրանց, ովքեր դեմ են իրենց բարեկամներին»,-նշել է նախարարը:
Երևանի հայտարարությունները Մոսկվային ստիպում են մտածել գործնական քայլերի մասին. Լավրով
Լավրովի խոսքով` Երևանը որոշել է խաղադրույք կատարել արտատարածաշրջանային երկրների վրա, որոնք սիրաշահում են, որպեսզի Հայաստանը խզի կապերը ՌԴ-ի հետ։
«Մենք ցավում ենք, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ - ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել` Ռուսաստանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Իհարկե դա դաշնակցային չէ»,-հայտարարել Է Լավրովը:
Նա հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ընդ որում` պատերազմը կարող էր ավելի վաղ կանգ առնել:
«Բացի այդ, կան հերյուրանքներ, որոնք ես մեջբերել եմ հայ պաշտոնյաների ելույթներից, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել 2020 թվականի սեպտեմբերին։ Սրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետև հենց Ռուսաստանն էր կանգնեցրել այդ պատերազմը և կարող էր կանգնեցնել այն շատ ավելի վաղ, երբ ադրբեջանցիները դեռ չէին գրավել Շուշին, բայց այն ժամանակ Նիկոլ Վովայի Փաշինյանը Վլադիմիր Պուտինի կոչին ի պատասխան ասաց ՝ ո՛չ, մենք կռվելու ենք մինչև վերջ», - հիշեցրել է Լավրովը։
ՌԴ–ն հասկանում է, թե ԱՄՆ-ն և դաշնակիցները ինչ ճնշում են գործադրում Հայաստանի վրա. դեսպան
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։
Լրահոս
0