00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է, թե ովքեր կներկայացնեն Հայաստանը «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում

© Photo : aznavourcollege Յանա Ստեփանյանը և Սյուզաննա Մելքոնյանը
 Յանա Ստեփանյանը և Սյուզաննա Մելքոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2024
Բաժանորդագրվել
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր «Ну-ка все вместе» շոուում, իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Այս տարի «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնեն 9-ամյա Յանա Ստեփանյանը և երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։
Այսօր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել «Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։
Չորս տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել է 9 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես են եկել երկու կատարումով։
8-14 տարեկան տարիքային խմբում այս տարի հուլիսի 9-15-ը «Սլավյանսկի բազար 2024» 23-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 9-ամյա Յանա Ստեփանյանը, որը ժյուրիին ներկայացել է նախ Արթուր Գրիգորյանի «Կանգ առ», ապա՝ Ալլա Պուգաչովայի երգացանկից «Այսբերգ»(հեղ.` Իգոր նիկոլաև) կատարումներով։
Մոնիկա Մանուչարովան`«Սլավյանսկի Բազարում».երգչուհին պատմել է մրցույթի և իր ընտրյալի մասին
Իսկ «Սլավյանսկի բազար 2024» 33-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, 31–ամյա երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, որի թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր «Ну-ка все вместе» շոուում, իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրեց երգչուհի Մաշա Մնջոյանը և դարձավ մրցույթի բացարձակ հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի: Իսկ մանկական կատարողների մրցույթում 10-ամյա Անահիտ Գալստյանը արժանացավ երկրորդ մրցանակի։
Լրահոս
0