https://arm.sputniknews.ru/20240301/vrastany-adrbejany-hungarian-ev-ruminian-qnnarkel-en-stvorjrja-malukh-anckacnelu-harcy-72969563.html
Վրաստանը, Ադրբեջանը, Հունգարիան և Ռումինիան քննարկել են ստորջրյա մալուխ անցկացնելու հարցը
Վրաստանը, Ադրբեջանը, Հունգարիան և Ռումինիան քննարկել են ստորջրյա մալուխ անցկացնելու հարցը
Sputnik Արմենիա
Գծի երկարությունը կկազմի 1 195 կմ, այն նախատեսված է Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիան Վրաստանի և Սև ծովի տարածքով Ռումինիա մատակարարելու համար՝ հետագայում... 01.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-01T23:30+0400
2024-03-01T23:30+0400
2024-03-01T23:30+0400
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
հունգարիա
ռումինիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1752/29/17522917_0:151:1600:1051_1920x0_80_0_0_643a0b2c3026a5a2471d61a6490dca78.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի իշխանությունները քննարկում են Սև ծովի հատակով էլեկտրական մալուխ անցկացնելու հարցով համատեղ ընկերություն ստեղծելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով նախարարների` Բաքվում կայացած հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, որը գլխավորում էր վրացական պատվիրակությունը Բաքվում, ստորջրյա էլեկտրական մալուխի անցկացումը հավակնոտ նախաձեռնություն է անվանել, որը վճռորոշ դեր կխաղա էներգիայի փոխանցման կայուն շղթայի ապահովման գործում և կնպաստի նախագծի մասնակից երկրների միջև համագործակցությանը: Մամուլի ծառայությունից նշել են, որ Սևծովյան մալուխի նախագիծը կարևոր քայլ է էներգետիկ անվտանգության ձևավորման ճանապարհին:Հանդիպմանը մասնակցել են նաև էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը և Բուլղարիայի կառավարության ներկայացուցիչը:Ադրբեջանի, Հունգարիայի, Վրաստանի և Ռումինիայի կառավարությունները 2022 թվականի դեկտեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրել են կանաչ էներգիայի զարգացման և մատակարարման ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որով նախատեսվում է Սև ծովի հատակով 1 ԳՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի փոխանցման մալուխ անցկացնել։ Անցյալ տարվա հունիսին նախագծին միանալու մտադրության մասին հայտարարել էր Բուլղարիան։ Ենթադրվում է, որ մալուխի անցկացումը կտևի 3-4 տարի։Երևանը պետք է միանա Սևծովյան մալուխի նախագծին. Միրզոյանը` ԵՄ էներգետիկ անվտանգության մասին
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
հունգարիա
ռումինիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1752/29/17522917_0:0:1600:1200_1920x0_80_0_0_f7a79cb33124874928a80829319b7109.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, ադրբեջան, հունգարիա, ռումինիա
վրաստանի հանրապետություն, ադրբեջան, հունգարիա, ռումինիա
Վրաստանը, Ադրբեջանը, Հունգարիան և Ռումինիան քննարկել են ստորջրյա մալուխ անցկացնելու հարցը
Գծի երկարությունը կկազմի 1 195 կմ, այն նախատեսված է Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիան Վրաստանի և Սև ծովի տարածքով Ռումինիա մատակարարելու համար՝ հետագայում Հունգարիա և Եվրոպայի մնացած մաս տեղափոխելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի իշխանությունները քննարկում են Սև ծովի հատակով էլեկտրական մալուխ անցկացնելու հարցով համատեղ ընկերություն ստեղծելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով նախարարների` Բաքվում կայացած հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է
ՏԱՍՍ–ը։
Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, որը գլխավորում էր վրացական պատվիրակությունը Բաքվում, ստորջրյա էլեկտրական մալուխի անցկացումը հավակնոտ նախաձեռնություն է անվանել, որը վճռորոշ դեր կխաղա էներգիայի փոխանցման կայուն շղթայի ապահովման գործում և կնպաստի նախագծի մասնակից երկրների միջև համագործակցությանը: Մամուլի ծառայությունից նշել են, որ Սևծովյան մալուխի նախագիծը կարևոր քայլ է էներգետիկ անվտանգության ձևավորման ճանապարհին:
Հանդիպմանը մասնակցել են նաև էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը և Բուլղարիայի կառավարության ներկայացուցիչը:
Ադրբեջանի, Հունգարիայի, Վրաստանի և Ռումինիայի կառավարությունները 2022 թվականի դեկտեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրել են կանաչ էներգիայի զարգացման և մատակարարման ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որով նախատեսվում է Սև ծովի հատակով 1 ԳՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի փոխանցման մալուխ անցկացնել։ Անցյալ տարվա հունիսին նախագծին միանալու մտադրության մասին հայտարարել էր Բուլղարիան։ Ենթադրվում է, որ մալուխի անցկացումը կտևի 3-4 տարի։