00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարսափած եմ Գազայում զանգվածային սպանության մասին նորություններից. Բորել

© Photo : Alexandros Michailidis / European UnionԺոզեպ Բորել
Ժոզեպ Բորել - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2024
Բաժանորդագրվել
Պաղեստինյան ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի 29-ին Իսրայելը հարված է հասցրել Գազայի արևմուտքում գտնվող Ար–Ռիշադ փողոցին, որտեղ մարդասիրական օգնություն ստանալու համար հարյուրավոր սոված մարդիկ էին հավաքվել։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայում բնակիչների զանգվածային սպանության մասին նորություններից։
«Սարսափած եմ մարդասիրական օգնության կարիք ունեցող Գազայի քաղաքացիական բնակչության թվում հերթական արյունահեղության մասին լուրերից։ Այդ մահերը բացարձակ անընդունելի են», – գրել է Բորելը Х սոցցանցում։
Բորելը նշել է, որ պարենային օգնությունից մարդկանց զրկելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ մարդասիրական օգնության անարգել հասանելիություն պետք է լինի դեպի Գազա։
Պաղեստինյան ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի 29-ին Իսրայելը հարված է հասցրել Գազայի արևմուտքում գտնվող Ար–Ռիշադ փողոցին, որտեղ մարդասիրական օգնություն ստանալու համար հարյուրավոր սոված մարդիկ էին հավաքվել։ Անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական գնդակոծությունից առնվազն 112 մարդ է զոհվել, 760–ը տուժել են։
Գազայում Իսրայելի հանցագործությունների հետաքննության հանձնաժողով պետք է ստեղծել. Իրանի ԱԳՆ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Գազայի բնակիչները սկսել են թալանել մարդասիրական օգնությամբ բեռնատարները, ինչի հետևանքով հրմշտոց է առաջացել, որի ժամանակ մի քանի տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Ավելի ուշ բանակը հայտարարել էր, որ Գազայի տասնյակ բնակիչներ զոհվել են հրմշտոցի ժամանակ և բեռնատարի անիվների տակ։
ՑԱԽԱԼ–ի ներկայացուցիչ Դանիել Հագարին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իսրայելցի զինվորները կրակ են բացել, երբ վտանգ է առաջացել իրենց վրա եկող ամբոխի պատճառով։
Լրահոս
0