00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռիժկով. մարդ, որը սեփական մաշկի վրա զգաց փոփոխությունների ժամանակ վարչապետ լինելու անեծքը

Նիկոլայ Ռիժկով - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Բաժանորդագրվել
​«1988 թվականի դեկտեմբերին, երբ 10-բալանոց երկրաշարժը հողին հավասարեցրեց Սպիտակ քաղաքը, ես գնացի այնտեղ երեք օրով, բայց մնացի երկու ամիս»,- ողբերգությունից երեք տասնամյակ հետո տված հարցազրույցում հիշել է Խորհրդային Միության կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը։
«Հարկ է արժանին մատուցել հայ ժողովրդին, որը 30 տարի անց էլ պահպանել է պատմական հիշողությունը, թեև այդ ամենը կարող էր վաղուց մոռացվել»,- ասել է Նիկոլայ Ռիժկովը։
Այս հարցում, իհարկե, պետք է մի վերապահում անել. շատ դժվար է մոռանալ կատարվածը` տարիներ շարունակ տեսնելով ժամանակավոր տնակները Գյումրիում և հիշելով, որ Միխայիլ Գորբաչովը խոստանում էր երկու տարում վերականգնել աղետի գոտին։​
Անուրանալի է Նիկոլայ Ռիժկովի ավանդը Հայաստանի վերականգնման գործում. Ռոբերտ Քոչարյան
Այո′, Հայաստանի փլուզված քաղաքները դարձան մեծ տերության փլուզման խորհրդանիշը, երբ թվում էր, թե խիստ կենտրոնացված տնտեսությունը ճիշտ աշխատեցնելով` կարելի է փայլուն արդյունքների հասնել։ Այնինչ կյանքը ցույց էր տալիս, որ հենց այդ կենտրոնացումն էր զարգացման հիմնական խոչընդոտը։ Վիկտոր Ցոյը երգում էր բոլորի կողմից սպասվող փոփոխությունների մասին։
Մարդիկ ոգևորված էին, ու ոչ ոք չէր հիշում չինական հին անեծքը՝ մաղթում եմ, որ ապրես փոփոխությունների ժամանակ։ Դե հիմա պատկերացրեք, թե ինչ հազարապատիկ ավելի դաժան անեծք է փոխոխությունների ժամանակ վարչապետ լինելը։ Եվ այդ վարչապետը Նիկոլայ Ռիժկովն էր։
​Թե ինչ վիճակում էր խորհրդային տնտեսությունը 1980-ականների վերջին, երևի մանրամասն ներկայացնելու կարիք չկա. առնվազն իմ սերնդակիցները դժվար թե մոռանան խանութների կիսադատարկ ցուցափեղկերը և կարագի համար գիշերային հերթերը։
Միայն մի փաստ բերեմ։ 1988 թվականին Խորհրդային Միությունն արտահանում էր 145 միլիոն տոննա նավթ։ Գիտե՞ք ինչ գնով։ Չեք հավատա։ Մեկ բարելի դիմաց ընդամենը 17 դոլարով, այնինչ հիմա այդ գինը տատանվում է 70-ից 80 դոլարի սահմաններում։ Ընդ որում, տարադրամով վաճառվում էր ողջ արտահանված նավթի միայն կեսը, մնացածը սոցիալիստական երկրներին տրվում էր բարտերով, ինչի հետևանքով Երևանի խանութներում, օրինակ, ժամանակ առ ժամանակ հայտնվում էին, այսպես ասած, անսպասելի ապրանքներ՝ Ալժիրում արտադրված հյութ կամ կուբայական սիգարներ և թունդ սիգարետներ՝ «Պարտագաս» հնչեղ անունով։ Նույնիսկ վիետնամական օղի՝ ժենշենի արմատով։ Շատ ճիշտ եք՝ խմելու բան չէր։​
Նա իրավամբ վաստակել էր հայ ժողովրդի սերը. Արմեն Սարգսյանը` Նիկոլայ Ռիժկովի մասին
Ռիժկովի հիմնական պրոբլեմն այն էր, որ նա հոյակապ գիտեր տնտեսությունը, բայց այդ տնտեսությունը սոցիալիստական էր։ Գորբաչովի հանրահայտ «արագացումն» էլ իրականում մի բան էր նշանակում՝ եկեք ամեն ինչ անենք ավելի լավ, ավելի արդյունավետ, և տարիների ընթացքում լճացած տնտեսական համակարգը ուշքի կգա, կծաղկի և հրաշալի պտուղներ կտա։ Շուկայական տնտեսությունից վախենում էին, որովհետև այն ենթադրում էր գների ազատականացում։ Մի անգամ կուսակցական վերնախավը տնտեսագետներին հանձնարարեց հաշվարկել՝ եթե պետության ֆինանսական աջակցությունը չլինի և վերանան գնային սահմանափակումները, խանութում որքա՞ն կարժենա կարագի մեկ կիլոգրամը։
Պատասխանը սարսափեցնող էր՝ 8-ից 9 ռուբլի։ Ախր, այս եզրակացությունից զանգվածային անկարգությունների հոտ էր գալիս։​
Շատերը, մանավանդ ավելի երիտասարդ գործիչները, որոնք հանդես էին գալիս հիմնարար, արմատական փոփոխությունների օգտին, պարզապես չէին հասկանում, թե ինչի են հանգեցնելու այդ բարեփոխումները։ Ռիժկովը հասկանում էր։
«Մինչև 1987 թվականը ես ու Գորբաչովը համախոհներ էինք,- պատմում է կառավարության նախկին ղեկավարը,- խզումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա Շևարդնաձեի, Մեդվեդևի և Յակովլևի հետ առաջարկեց լիովին բացառել պետության մասնակցությունը տնտեսության կառավարմանը։ Ես հասկանում էի, որ նման բան չէր կարելի անել. բա որտեղի՞ց պետք է հայթայթվեին պատվերները, ինչպե՞ս պիտի պետությունը գոյատևեր առանց հարկերի, չէ՞ որ այդ հարկերը ծիծաղելի էին»։
​Հիմա հաճախ են խոսում նաև այն մասին, որ կարելի էր ընտրել «չինական ուղին»։ Հենց Նիկոլայ Ռիժկովն էր մի անգամ փաստել՝ տեսե′ք, թե չինացիներն ինչ հաջող կարողացան համադրել սոցիալիստական գաղափարախոսությունը և շուկայական տնտեսությունը. կոմունիստները պահպանեցին իրենց մենաշնորհը և դրա հետ միասին պաշտոնական միլիարդատերերի թվով Չինաստանն աշխարհի առաջատարներից է։
Ընդդիմախոսները հակադարձում են՝ բայց այն ժամանակ սպառազինությունների մրցավազքի ողջ բեռը բոլորովին էլ Չինաստանի ուսերին չէր, Սովետն էր ֆանտաստիկ գումարներ ծախսում ամերիկացիներից հետ չընկնելու համար։​
Ռիժկովի որոշումը Սպիտակի երկրաշարժի օրերին և Կարպովի մեծ օգնությունը. հիշողություններ
Ի վերջո վարչապետը հրաժարական տվեց։ Ոմանք ասում են՝ Գորբաչովն էր ստիպել, Ռիժկովը պնդում էր՝ ինքս եմ այդ որոշումը կայացրել։ Հիմա արդեն դա նշանակություն էլ չունի։ Մեկնաբաններից մեկը, վերհիշելով Ռիժկովի պահվածքը Չեռնոբիլի պայթյունից և Սպիտակի երկրաշարժից հետո, նրան այսպես է բնութագրել՝ «մարդ, որն անկեղծորեն իր միջով էր անցկացնում մարդկային ցավը»։
Համոզված եմ, որ նրան հենց այդպես էլ կհիշեն հազարավոր հայաստանցիներ։
Լրահոս
0