00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Տիգրան Ավինյան
Մեզ պետք է մի ընկերություն, որն իր վրա կվերցնի կոյուղու ամբողջ ցանցի պատասխանատվությունը. Տիգրան Ավինյան
11:08
10 ր
Վիկտոր Մնացականյան
Խողովակի մեջ մտցված Գետառը մի օր կարող է դուրս գալ դրանից. Վիկտոր Մնացականյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրաֆիքինգի սխեմա կարող է լինել․ Արթուր Խաչատրյանը՝ Հայաստանում աշխատող հնդիկների մասին

© Sputnik / Laura SarkisianԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը հարց ուղղեց կառավարության ղեկավարին, թե ինչու են ջանասիրությամբ ցանկանում հարկել Հայաստանից խոպան մեկնողներին, բայց ոչ Հայաստան խոպան եկողներին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանում ներկայում տարբեր ոլորտներում աշխատող հազարավոր հնդիկների հարցում կարող է ոչ միայն կոռուպցիոն, այլև թրաֆիքինգային սխեմա գործել։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ ՊԵԿ-ից՝ իր հարցմանը ստացված պատասխանի համաձայն՝ Հնդկաստանից Հայաստան 2023թ․ ներգնա աշխատանքի է եկել 1106 քաղաքացի, մինչդեռ միգրացիոն ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ 2023-ին Հնդկաստանից Հայաստան է ժամանել ավելի քան 25 հազար մարդ։
«Սկուտեր քշողներն առնվազն էդ 1106-ից մի 10-ն անգամ ավելի են, շինարարությունում ինչքան են աշխատում, էդ մարդիկ Հայասստանում գրանցված չեն, հարկ չեն վճարում, առերևույթ սա գրանդիոզ կոռուպցիոն սխեմա կարող է լինել, գրանդիոզ թրաֆիքինգային սխեմա կարող է լինել»,- ասաց Արթուր Խաչատրյան։
Նրա խոսքով՝ Հնդկաստանում մարդկանց հավաքագրում են, գալիս են Հայաստան, Հայաստանում նրանց աշխատանքով են ապահովում՝ առանց մի լումա հարկ վճարելու։
Նա հարց հնչեցրեց՝ եթե կառավարությունը ջանասիրաբար ուզում է հարկել արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին, ինչո՞ւ նույն ջանասիրությունը գործի չի դնում Հայաստան խոպան եկածների նկատմամբ։
«Առերևույթ սա խոշոր ընդհատակյա բիզնես է»,- ասաց Խաչատրյանը։
20–30 հազար հնդիկ աշխատանքային միգրանտ կա ՀՀ–ում. զբոսաշրջիկներ քիչ են գալիս. Քերոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացված հարցը լեգիտիմ համարեց, նշեց՝ ամեն ինչ պետք է արվի այդ մարդկանց հարկային դաշտ բերելու համար։ Արթուր Խաչատրյանը շարունակեց իր հարցադրումը՝ շեշտելով՝ Հնդկաստանում պետք է հավաքագրման հատուկ կետեր լինեն՝ այդ մարդկանց Հայաստան ուղարկելու համար, նմանապես մեզ մոտ պետք է ընդունման կետեր լինեն։
Փաշինյանը, ի պատասխան պատգամավորի հարցադրման, նշեց՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանում աշխատանք կա։ Այնպես չէ, որ բոլորն իրենց սրտի աշխատանքը կարող են գտնել, բայց, ըստ գործադիրի ղեկավարի, խոպան մեկնելն ինչ-որ առումով իներցիա է դարձել։
Լրահոս
0