00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը որոշել է զարգացնել վորքաութ մարզաձևը

© Photo : press office of Yerevan municipalityՎորքաութ
Վորքաութ - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2024
Վորքաութ
Բաժանորդագրվել
Վորքաութի համար ենթակառուցվածքներ կան Ճամբարակ, Կապան, Բերդ, Ջերմուկ համայնքներում։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ պետական բյուջեից 638,4 մլն դրամ կհատկացվի ՀՀ–ում 5 մանկապարտեզ, 2 մարզադպրոց, ինչպես նաև վորքաութ մարզաձևի 10 մարզահրապարակ նախագծելու, կառուցելու և վերակառուցելու համար։ Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աշխարհում շատ մեծ թափով զարգացող և տարածվող սթրիթ վորքաութ մարզաձևին ՀՀ–ում ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել։
«Սթրիթ վորքաութը մարզումային համակարգ է, որ գործում է ոչ թե ֆիտնես կենտրոններում ու մարզասրահներում, այլ փողոցներում։ Այն ավելի ու ավելի պոպուլյար դարձող մարզաձև է ամբողջ աշխարհում։ Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ փողոցներում նման ենթակառուցվածքների գոյությունը լավ միջոց է պատանիներին, երիտասարդներին քրեական կամ քրեածին հակումներից, դրսևորումներից հետ պահելու, նրանց էներգիան այլ ուղղությամբ զարգացնելու համար»,– ընդգծեց նա։
Փաշինյանը գոհունակությամբ նշեց, որ այս մարզաձևի ֆեդերացիա կա, որի հետ ԿԳՄՍՆ–ն ակտիվ կապի մեջ է, համատեղ աշխատում են։
«Եթե ֆեդերացիա կա, ուրեմն համակարգված մարզաձև է, ուրեմն մտածենք, նաև այդ մարզաձևով ինչ–որ միջոցառումներ կազմակերպենք, որպեսզի նաև շահագրգռություն առաջանա»,– նշեց նա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ ֆեդերացիան միջոցառումներ անցկացնելու առաջարկ տվել է նախարարությանը, հիմա ենթակառուցվածքների նվազագույն պայմաններն են ստեղծվում, որպեսզի հնարավոր լինի նաև միջոցառումներ անել։
Զանգուի ձորով ոտ–ոտ հասեք Երևան. Փաշինյանը` շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին
Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Գնել Սանոսյանին հանձնարարեց, որ այդ ենթակառուցվածքների հետագա սպասարկումը բյուջետավորվի, քանի որ վորքաութի մարզադաշտերը հանձվելու են ՏԻՄ կառավարմանը։
«Եթե այդ մարզադաշտերն ու կահավորանքը պարբերաբար չսպասարկվեն, ապա շատ արագ շարքից դուրս կգա, քանի որ դրանք բացօթյա ենթակառուցվածքներ են։ Չեմ կարծում, որ մեծ գումարների մասին է խոսքը»,– նշեց նա։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը որոշեց խոսել այս թեմայով` նշելով, որ վորքաութի ֆեդերացիայի ու ԿԳՄՍՆ–ի հետ ինտենսիվ աշխատանքներ են տարել, որ ենթակառուցվածքների ստեղծումից հետո ֆեդերացիան պատրաստ լինի սկսել աշխատանքները, որպեսզի բոլոր ցանկացող քաղաքացիները կարողանան ներգրավվել։
«Մրցույթների անցկացման պլաններ էլ կան, ու կարծում ենք` դրանք էլ ավելի կտարածվեն»,– նշեց Գրիգորյանը։
Ըստ նրա` լավ նորություններից մեկն այն է, որ ֆեդերացիան հաջողություններ ունի. ՀՀ–ում որոշակի չափով այս մարզաձևը տարածվել է, բայց ենթակառուցվածքների բացակայությունը դեռ որոշակի խոչընդոտներ է ստեղծում։
Անդրեասյանը վստահեցրեց, որ աշխարհագրության տեսանկյունից փորձել են այնպես անել, որ մարզաձևի տարածումն ավելի լայն շրջանակներ ընդգրկի, և այժմ ենթակառուցվածքներ կան Ճամբարակ, Կապան, Բերդ, Ջերմուկ համայնքներում։
Ռենովացիայի ծրագիրը մեկ տարով երկարաձգվեց. Փաշինյանը նորից խոսեց «խոպանչիների» մասին
Լրահոս
0