00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդեն կան քաղաքացիներ, որոնք վճարել են 15 մլն դրամ ու չեն ծառայի. ՔՊ–ական պատգամավոր

© Sputnik / Asatur YesayantsԾրարով դրամ
Ծրարով դրամ - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2024
Բաժանորդագրվել
Հայկ Սարգսյանի խոսքով` հայրենիք վերադառնալով` այս անձինք չեն կալանավորվի, նրանց նկատմամբ կկիրառվի ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Արդեն կան մոտ 10 քաղաքացիներ, որոնք վճարել են 15 մլն դրամ ու չեն անցնի պարտադիր զինվորական ծառայություն։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ–ն ընդունել է Հայկ Սարգսյանի հեղինակած` «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
«Առաջիկայում նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն ու նրանք կստանան նոր ՀՀ անձնագրեր»,– ասաց Հայկ Սարգսյանը։
Նախագծով 27–37 տարեկան, ինչպես նաև մինչև 45 տարեկան պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած այն անձինք, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետապնդման մեջ, կարող են ազատվել հետապնդումից, եթե
1.
Զինվորական ծառայություն անցնեն 24 ամիս ժամկետով
2.
Զինվորական ծառայություն անցնեն 15 ամիս ժամկետով և վճարեն 2.5 միլիոն դրամ
3.
Զինվորական ծառայություն անցնեն 7 ամիս 15 օր ժամկետով և վճարեն 5 մլն դրամ
4.
Զինվորական ծառայություն անցնեն 1 ամիս ժամկետով և վճարեն 10 մլն դրամ
5.
Զինվորական ծառայության փոխարեն վճարեն 15 մլն դրամ։
Հայկ Սարգսյանի խոսքով` առաջին 4 կետերը ՀՀ ՊՆ–ում դեռ լրամշակվում են ու մինչև ապրիլ դրանք կներկայացվեն ԱԺ։ Ըստ նրա` այս պահին գործում է միայն 5–րդ կետը, որից քաղաքացիներն արդեն կարող են օգտվել։
Սարգսյանը ներկայացրեց կարգ, ըստ որի` կիրառվում է օրենքի տվյալ կետը. «Անհրաժեշտ է, որ այս անձինք վերադառնան ՀՀ, ներկայանան վարույթն իրականացնող մարմին` ՀՀ քննչական կոմիտե, վճարում կատարեն կոմիտեի դեպոզիտային հաշվին, և արդյունքում կոմիտեն դատախազության հետ համատեղ առաջիկա շաբաթների ընթացքում քրեական գործը կկարճի»։
Նրա խոսքով` դեպքեր եղել են, երբ որ քաղաքացիները վերադարձել են, օդանավակայանում նրանց ուղեկցել են քննչական կոմիտե, որտեղ նրանք դիմում են ներկայացրել, չեն կալանավորվել, այլ նրանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին` մինչև քրեական գործի կարճվելը։
ՊԲ զինծառայողները կարող են ծառայությունը շարունակել ՀՀ զինված ուժերում. փոխնախարար
Հայկ Սարգսյանի հաշվարկներով` մեկ տարվա ընթացքում օրենքի հնարավորություններից կարող է օգտվել 500-600 հազար քաղաքացի։ Ի դեպ, վերջին 4 տարում այս ոլորտում որևէ կարգավորում չի եղել, նախորդ նմանատիպ կարգավորումը գործել է մինչև 2019 թվականը։
Լրահոս
0