00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օտարերկրացի ավանդատուներն այլևս գումար չեն հանում երկրից. Հայաստանի բանկերի միություն

© Sputnik / Asatur YesayantsԴանիել Ազատյան
Դանիել Ազատյան - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2024
Դանիել Ազատյան
Բաժանորդագրվել
2020 թվականից հետո ՀՀ–ից ավանդների արտահոսք նկատվեց՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և 44–օրյա պատերազմով 2022 թ. ներհոսք սկսվեց ռելոկանտների հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Օտարերկրացի ավանդատուները (ոչ ռեզիդենտները) դադարել են մեծ ծավալներով գումարներ դուրս բերել հայաստանյան հաշիվներից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին ոչ ռեզիդենտների բանկային ավանդների ծավալը կրճատվել էր մոտ 155 մլն դոլարով՝ հասնելով մոտ 880 մլրդ դրամի։ Ոչ ռեզիդենտներն այդ գումարները դուրս բերեցին կորոնավիրուսային համավարակից և 44–օրյա պատերազմից հետո։ 2022 թ. ավանդների նոր ներհոսք սկսվեց հատկապես ռելոկանտների գալով։
Ինչ են արել Հայաստանի բանկերը 2023–ի շահույթով․ պարզաբանում է բանկերի միության նախագահը
2023 թվականին ավանդների ծավալը կրկին նվազել է՝ 1 տրլն 429 մլրդ դրամից հասնելով 1 տրլն 357 մլրդ դրամի։ Այնուամենայնիվ, դա ավելի քան 300 մլն դոլարով շատ է 2019 թվականի ցուցանիշից։ Բացի այդ, Ազատյանի խոսքով, ոչ ռեզիդենտների մի մասը, ՀՀ–ում ստանալով կացության թույլտվություն, ձեռք է բերել ռեզիդենտի կարգավիճակ, և նրանց ավանդները նույնպես տեղափոխվել են ռեզիդենտության դաշտ։
Նշենք, որ ՀՀ բանկերում ավանդների ընդհանուր պորտֆելը 2023 թ. դեկտեմբերի դրությամբ կազմել է 5 տրլն 677 մլրդ դրամ կամ +10,8 %՝ 2022 թ. դեկտեմբերի համեմատ։ Ընդ որում` նկատելիորեն աճել է ՀՀ դրամով ավանդների մասնաբաժինը` մոտ 45 %–ից մինչև 49,4 %։
Տրամադրված վարկերի ծավալն աճել է 22 %–ով՝ հասնելով մոտ 5 տրլն 150 մլրդ դրամի։ Հիմնականում աճել են սպառողական վարկերը` մոտ 21 %–ով՝ հասնելով մինչև 1 տրլն 86 մլրդ դրամի, ինչպես նաև հիփոթեքային վարկերը` 26 %–ով՝ հասնելով մինչև 1 տրլն 74 մլրդ դրամի:
Ամերիաբանկի և HSBC -ի հետ գործարքները հնարավորինս թափանցիկ են. ՀՀ բանկերի միության նախագահ
Լրահոս
0