Հայաստանի հավաքականը Հունգարիայում կմասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը
© Photo : official site of MESCS of RA Հայ հրաձիգներ
© Photo : official site of MESCS of RA
Բաժանորդագրվել
Մրցաշարը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Հայաստանի հրաձգության հավաքականը փետրվարի 24-ից մարտի 3-ը Հունգարիայի Գյոր քաղաքում կմասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Մեր թիմը մրցավայր կմեկնի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հրաչ Բաբայան (10 մ., օդամղիչ հրացան / մեծահասակներ), Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Նորայր Առաքելյան (10 մ., օդամղիչ ատրճանակ / մեծահասակներ), Նարե Գաբրիելյան, Էդիտա Մանուչարյան, Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան (10 մ., օդամղիչ ատրճանակ / երիտասարդներ)։
Մրցաշարը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի օլիմպիական 2 ուղեգիր։
Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։