00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի բացառվում, որ դրա հետևում կանգնած է թուրք–ադրբեջանական կապիտալը. Մանասերյան

© Sputnik / Andranik GhazaryanԱմերիա բանկ
Ամերիա բանկ - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2024
Բաժանորդագրվել
Թաթուլ Մանասերյանը չի բացառում, որ հատկապես թիրախավորվել է Ռուբեն Վարդանյանի բանկը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Միամտություն է ենթադրել, թե «Ամերիաբանկի» գործարքը կարող է փրկագին լինել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու դիմաց։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ հիշեցնելով տարիներ առաջ տեղի ունեցած մեկ այլ գործարքի փորձ։
«Իր հիմնած «Տրոյկա Դիալոգով» նա փորձեց ձեռք բերել Բաքվի նավթահորերից մեկը։ Ի տարբերություն մեզ` հայերիս, ադրբեջանցիները հետամուտ եղան հասկանալու, թե դրա հետևում ովքեր են կանգնած, ինչ կապիտալ է և ինչու է այդ կապիտալը փորձում մտնել Ադրբեջան։ Եվ արդյունքում արգելեցին, խափանեցին այդ գործարքը»,– հիշեց Մանասերյանը։
Տնտեսագետն այսօր չի տիրապետում «Ամերիաբանկի» գնորդի մասին անհրաժեշտ տեղեկատվությանը, բայց չի բացառում, որ դրա հետևում կանգնած է թուրք–ադրբեջանական կապիտալը, որը փորձում է Վրաստանով մուտք գործել ՀՀ ֆինանսական շուկա։
«Ես չէի բացառի, որ հատկապես թիրախավորվել է Ռուբեն Վարդանյանի բանկը։ Ի՞նչ է, մենք ուրիշ բանկեր չունե՞նք։ Երկու տասնյակի ավելի բանկեր կան, թող գնեն ուրիշ որևէ բանկ, հատկապես, որ կարող են շատ ավելի էժան գնով ձեռք բերել։ Ինչո՞ւ հատկապես այս բանկը»,– հռետորական հարցադրում է անում Մանասերյանը` միաժամանակ հիշեցնելով, որ ՀՀ բանկային համակարգում գործում են վճարային և տեղեկատվության փոխանցման տարբեր համակարգեր, որոնք բանկերին հնարավորություն են տալիս տիրապետել բանկային գաղտնիքին։
«Մի մոռացեք, որ բանկային գաղտնիքը պետական գաղտնիքի մի մասն է։ Այս վիճակում նման «էստի համեցեք»–ը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Ամեն ինչ փոխվում է, աշխարհակարգ է փոխվում, թուրքը չի փոխվում երբեք։ Իր երազանքներն ու նպատակները շատ կայուն են»,– կարծում է մասնագետը։
Շրջանառող ենթադրությանը, թե «Ամերիաբանկի» գործարքը կարող է փրկագին լինել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու դիմաց, մեր զրուցակիցը միամտություն է համարում` ասելով, որ ինքն այդ տարբերակին չի հավատում։
Հիշեցնենք` օրերս «Վրաստանի բանկի» սեփականատեր` Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված «Bank of Georgia Group» ընկերությունը հայտարարեց հայաստանյան «Ամերիաբանկը» ձեռք բերելու իր մտադրության մասին։ Փետրվարի 19-ին «Ամերիաբանկը» հաստատեց իր բաժնետոմսերը «Bank of Georgia Group»–ին վաճառելու գործարքի մասին տեղեկությունը։
Պետք չէ անհարկի վախենալ կամ վտանգ զգալ. Ճզմաչյանը` «Ամերիաբանկի» վաճառքի մասին
«Ամերիաբանկի» տարածած հաղորդագրության համաձայն` գործարքի արդյունքում «Bank of Georgia Group»-ը դառնալու է բանկի հիմնական բաժնետերը։ Բանկի ներկայիս բաժնետերերից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կպահպանի իր բաժնեմասը10%-ի չափով։
Նախնական հաղորդագրության համաձայն, «Ամերիաբանկի» վաճառքի գործարքը 303,6 մլն դոլար է։
Ֆինանսական ծառայությունները վերահսկող բրիտանական մարմինը արդեն հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Գործարքը պետք է հաստատվի նաև կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովներում և հավանության արժանանա կարգավորող մարմինների, այդ թվում`Հայաստանի կենտրոնական բանկի կողմից։
Այն, որ ՀՀ ԿԲ–ն կանաչ լույս է վառելու «Ամերիաբանկի» վաճառքի գործարքի դիմաց, Թաթուլ Մանասերյանը չի կասկածում։
«ԿԲ–ն տալու է թույլտվություն,– մեր հարցին արձագանքեց Մանասերյանը և հավելեց,– ես իրատես եմ, ես ապրում եմ ՀՀ–ում, ծնվել և մեծացել եմ այստեղ, ճանաչում եմ բոլորին։ Ես օդից կարող եմ զգալ, թե ինչ է կատարվում։ Սա բառերով հնարավոր չէ փոխանցել։ Ես վստահ եմ ու այդպիսի վստահություն շատ քիչ եմ ունենում»։
Նշենք, որ «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 48,82%–ը ներկա պահին պատկանում է «Իմաստ Գրուպ» ընկերությանը, որը նախկին «Ամերիա Գրուպն» է։ 17,71 %-ը պատկանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, 13,91 %-ը՝ Ասիական զարգացման բանկին, 12,05%-ը՝ ESPS Group ընկերությանը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի քանի մենեջերներ:
Ադրբեջանում ապօրինի անազատության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ու «Ամերիաբանկի» վաճառքի առնչությամբ տարածվող լուրերին փետրվարի 19-ին արձագանքել էր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Ըստ նրա՝ Ռուբեն Վարդանյանն անձամբ չի հանդիսանում «Ամերիաբանկի» բաժնետեր, չի զբաղվում բանկի կառավարմամբ և վաղուց դուրս է եկել բանկի խորհրդի կազմից։
Առաքելյանի խոսքով` Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը, իսկ բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռ 2022թ․-ին։
Լրահոս
0