00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ Հայկական Կարմիր խաչում. չեն կարողանում որոշել` ով է նոր նախագահը

© Sputnik / Nana MartirosyanՀայկական Կարմիր խաչի անդամների և փաստաբան Լևոն Բաղդասարյանի ասուլիսը
Հայկական Կարմիր խաչի անդամների և փաստաբան Լևոն Բաղդասարյանի ասուլիսը - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Հայկական Կարմիր խաչի անդամների և փաստաբան Լևոն Բաղդասարյանի ասուլիսը
Բաժանորդագրվել
Արթուր Արիստակեսյանի` ՀԿԽԸ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու մասով դիմել են գլխավոր դատախազին` ինքնիրավչության փաստով։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայկական Կարմիր խաչ ընկերությունում սկանդալային իրավիճակ է. չեն կարողանում կողմնորոշվել` ով է նոր նախագահը։
Նշենք, որ փետրվարի 15-ին մամուլում լուր էր տարածվել, թե Հայկական Կարմիր խաչ ընկերության (ՀԿԽԸ) անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կայացած արտահերթ համագումարում Աննա Եղիազարյանն ընտրվել էր կազմակերպության նախագահի պաշտոնում։ Հաջորդիվ, ՀԿԽԸ–ն հաղորդագրություն էր տարածել, թե Եղիազարյանը, որը նախկինում ընկերության գլխավոր քարտուղարն էր, փետրվարի 8-ին, նախագահության նիստի ժամանակ ազատվել է աշխատանքից ու վերջինիս նախագահ ընտրվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ու Եղիազարյանն ինքնագործունեությամբ է զբաղվում։

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ 2024 թվականի փետրվարի 8-ին նախագահությունը հրավիրել է Աննա Եղիազարյանին, որպեսզի նա 2023 թվականի բյուջեի և 2024 թվականի ծրագրի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնի, սակայն պատասխաններ չեն ստացել, ինչի պատճառով էլ հեռացրել են նրան աշխատանքից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Արթուր Արիստակեսյանը։

«Նախագահությունը «նախաձեռնող խումբ» անվանումով դիմում էր ստացել, որպեսզի 1/3-ի ուժով համագումար անցկացվեր։ Ուսումնասիրվել է դիմումը, բայց թերություններ են ի հայտ եկել` որոշ հատվածներում անուններ նշված չեն եղել, որոշ հատվածներում էլ ստորագրություններ չկային, ինչպես նաև մի քանիսի անձնագրային տվյալներն էին թերի լրացվել։ Դիմումը մերժվել էր, բայց այդ նիստը, այնուամենայնիվ կայացել էր, ու կրկին ընտրել էին Եղիազարյանին։ Բոլոր իրավական հիմքերով` այդ որոշումն առոչինչ է»,– ասաց Բաղդասարյանը։
Նա ընդգծեց, որ Արթուր Արիստակեսյանի` գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու մասով դիմել են գլխավոր դատախազին` ինքնիրավչության փաստով։
«Նախագահության որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ Այն շահագրգիռ անձը, որը համարում է` նախագահության որոշումներն իրավաչափ չեն, ապա օրենքով սահմանված կարգով կարող է վիճարկվել դատական կարգով»,– նշեց փաստաբանը։
Բաղդասարյանը հերքեց այն լուրերը, թե Աննա Եղիազարյանին անօրինական են ազատել աշխատանքից և ընդգծեց, որ այդ մասով նա հաղորդում է ներկայացրել։ Փաստաբանը պարզաբանեց` Եղիազարյանին աշխատանքի էր ընդունել ընկերության նախագահությունը, ու հենց ինքն էլ իրավունք ունի արձակուրդ տրամադրելու, բայց վերջինս որոշել է, որ ինքն արձակուրդում է (նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ իրեն աշխատանքից ազատել են արձակուրդի ժամանակ. խմբ.)։ Բաղդասարյանը շեշտեց` Եղիազարյանի քայլը ոչ իրավաչափ է։
Sputnik Արմենիայի տվյալներով` ՀԿԽԸ նախագահության մոտ կասկածներ էին առաջացել Աննա Եղիազարյանի ծավալած գործունեության թափանցիկության վերաբերյալ։ Ազդանշաններ էին ստացվել, որ վերջին 1 տարում «փնթի տենդերներ են իրականացվել» ու աննպատակ միջոցներ ծախսվել, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնության ժամանակահատվածում։
Փաստաբանը վստահեցրեց` Հայկական Կարմիր խաչ ընկերության աշխատանքները բնականոն հունով ընթանում են, գլխավոր քարտուղարն էլ արդեն ստանձնել է իր պարտականությունները։
ՀԿԽԸ-ի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի 8-ին։
Լրահոս
0