00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ից մեկնած «խոպանչիները» լուրջ խնդրի են բախվել. ՊԵԿ–ը նրանցից հարկեր է պահանջում

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Բաժանորդագրվել
Եթե աշխատանքի մեկնածները 183 օրից ավելի են մնում ՌԴ–ում, ապա ՀՀ–ում պարտավոր են եկամտային 8 տոկոս տարբերությունը վճարել։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ–ից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտները այս տարվա հունվարից Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից նամակներ են ստանում, որ հարկային պարտավորություններ ունեն և պետք է տույժեր մուծեն։
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ փորձագետ Տաթևիկ Բեժանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այդ հարցով իրենց են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ՌԴ–ում աշխատել են օրինական հիմքերով, ունեցել են պայմանագիր, նրանց համար գործատուն հարկեր է վճարել, ու անակնկալի են եկել, երբ ՀՀ ՊԵԿ–ից հարկային պարտավորությունների խախտման մասին նամակներ են ստացել։
Բեժանյանի խոսքով` երբ սկսել են ուսումնասիրել խնդիրը, պարզել են, որ դեռ 2018 թ. ԱՊՀ երկրները հարկային տեղեկություններ փոխանակելու մասին համաձայնագիր են կնքել Աստանայում։ ՀՀ–ն այն վավերացրել է 2020 թ. փետրվարին։
ՌԴ–ում միգրանտներին հունվարի 7-ից կպարտավորեցնեն տեղեկացնել երկրում աշխատանք սկսելու մասին
Ըստ այդ համաձայնագրի` եթե ՀՀ քաղաքացին ՌԴ–ում գտնվել և աշխատել է 183 և ավելի օր, դառնում է այդ երկրի ռեզիդենտ ու կատարած աշխատանքի շահույթից վճարում 13 տոկոս եկամտահարկ։

«Արդյունքում, քանի որ ՀՀ–ում եկամտահարկն ավելի բարձր է, քան 13 տոկոսը (2022 թ. համար այն 21 տոկոս է եղել), նվազագույն եկամուտների դրական տարբերությունը կազմել է 8 տոկոսի չափով, ու ՀՀ ՊԵԿ–ն այն հաշվարկել է ՌԴ աշխատանքի մեկնած մեր քաղաքացիների համար որպես չվճարված հարկ»,– նշեց Բեժանյանը։

Եթե աշխատանքային միգրանտը 183 օրից պակաս է գտնվել ՌԴ–ում, նա այլևս այդ երկրի ռեզիդենտ չէ և վճարում է 30 տոկոս եկամտահարկ ու հետևաբար ՀՀ–ում ազատվում հարկերից։
ՀՀ քաղաքացիները, որոնք տեղյակ չեն եղել ու չէին էլ կարող տեղյակ լինել, որ իրենք նման խախտում են իրականացրել, ՊԵԿ–ից տեղեկացվել են ոչ միայն այդ պարտավորության, այլև այն մասին, որ արդեն իսկ ենթարկվել են տույժերի` յուրաքանչյուր չվճարված օրվա համար 0.04 տոկոսի չափով։ ՊԵԿ–ից վստահեցրել են, որ 2020 թվականից սկսած` 1005 մարդ է ծանուցվել հարկման այս մեխանիզմի մասին։
ՀԿ–ի փորձագետը համոզված է` անարդար վերաբերմունք է եղել ՀՀ աշխատանքային միգրանտների նկատմամբ։

«Ստացվում է` նրանք, ովքեր անօրինական են աշխատել, պայմանագիր չեն ունեցել, հարկեր չեն վճարել, ավելի շահեկան վիճակում են հայտնվում։ Մյուս կողմից` օրինական դաշտում աշխատող միգրանտներին հորդորում եմ չհետևել նրանց օրինակին. եթե որոշեն չկնքել աշխատանքային պայմանագիր, դա կարող է ունենալ շատ ավելի վատ հետևանքներ, օրինակ` կարող են ենթարկվել շահագործման։ Ես նրանց միայն խորհուրդ կտամ ՀՀ–ից դուրս չգտնվել 183 օր և ավելի, այդ դեպքում ՀՀ–ի համար նրանք ռեզիդենտ չեն հանդիսանա, և նման պարտավորություն նրանց առաջ չի ծագի»,– ընդգծեց նա։

ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտներին ՊԵԿ–ն առաջարկում է հաշվապահական բարդ քայլեր, որոնք բավականին խճճված ու ծանր կլինեն նրանց համար։ Արդյունքում այս մարդիկ, որոնց 65 տոկոսը լավագույն դեպքում ունի մասնագիտական, իսկ մյուս մասը` միայն տարրական կրթություն, չի կարողանալու այս քայլերն իրականացնել և կսկսի վարձել հաշվապահների։ Մինչդեռ այս մարդկանց եկամուտը, որը հիմնականում գոյանում է շինարարական և բանվորական աշխատանքից, ըստ Բեժանյանի, աստղաբաշխական թվերի չի հասնում, որպեսզի նրանք կարողանան հավելյալ ծախս անել ու նաև հաշվապահ պահել։
Բեժանյանը խնդրի լուծման մի քանի տարբերակ է առաջարկում` ՊԵԿ–ը կարող է ուղղակի իրազեկել ու հաջորդ տարվանից սկսել կիրառել օրենքը կամ օրենսդրական փոփոխություն անել ու այդ տույժերն ուղղակի հանել օրենքից։
Ըստ ՀԿ–ի տվյալների` 2022 թվականին ՀՀ ավելի քան 130 հազար քաղաքացի է աշխատանքային պայմանագիր է կնքել ՌԴ–ում, 2023 թվականին այդ թիվը մի փոքր պակաս է եղել։ Համեմատության համար նշենք, որ ԵԱՏՄ անդամ հանդիսացող և Աստանայի համաձայնագիրը ստորագրած Ղրղզստանի միգրանտները նման խնդրի առաջ չեն կանգնել, այն դեպքում, որ ՌԴ աշխատանքային միգրանտների 13 տոկոսը Ղրղզստանից է, միայն 3 տոկոսը` ՀՀ–ից։
Խնդրին արձագանքել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` հայտարարելով, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած եկամտից հարկվող վճարի վերաբերյալ կարգավորումները նոր չեն, ՀՀ–ում և օտարերկրյա պետություններում հարկվող` ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք պարտավոր են հաշվարկել և եկամտային հարկ վճարել սահմանված դրույքաչափերով:
Լրահոս
0