00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կրկնվեն տարբեր հատվածներում. Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահը նշում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում կրկնակի կապիտուլյացիա կլինի։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ներքին Հանդում օրեր առաջ դիրքերի գնդակոծությունն ու զինվորականների զոհվելը համարում է երկրի ներկա իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունը։ Նա այս մասին լրագրողներին ասաց իր հետ կապված հերթական դատական նիստի ավարտից հետո։
Հայտնել ենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունեցավ։
«Եթե հիշում եք, շաբաթներ առաջ ես ասացի, որ խաղաղության պայմանագիրը եթե ստորագրվի, ապա դա կլինի կրկնակի կապիտուլյացիա։ Տեսնում ենք նաև, որ Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել` հրահանգների ու ցուցմների տեսքով է այդ ամենը։ Չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կրկնվեն տարբեր հատվածներում»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` ճնշումների արդյունքում առանց որևէ բանի կրկին տարածքներ կհանձնվեն, ու այդպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ժողովուրդը ներկայիս իշխանությանը «տուն ուղարկի»։
Հարցին` արդյոք նոր պատերազմ կլինի, նախկին նախագահը շեշտեց` պատերազմներ լինում են, երբ կողմերն ինչ–որ չափով կարող են երկար ռազմական գործողությունների հնարավորություն ունենալ։ Սարգսյանը դժվարացավ բանակի ռեսուրսի չափի մասին ստույգ պատասխան տալ, բայց միևնույն ժամանակ նշեց` միանշանակ է մի բան` հայկական բանակին ստիպում են խեղճացած լինել։
«Այն, որ թշնամու, հակառակորդի պահանջով շատ արագ, ժամերի ընթացքում խոստանում ես, որ հետաքննություն կանցկացնես, կգտնես ինչ–որ կրակոցի համար մեղավորների, վաղը կամ մյուս օրը` երբ ադրբեջանցիները ճնշեն, կարծում եմ, որ մեր զինվորները նույնիսկ ցանկություն չեն ունենա դիմադրելու։ Գուցե այդ դիմադրելու համար էլ պատասխանատվության ենթարկեն, պատժեն»,– ասաց նախագահը։
Հիշեցնենք` ՀՀ իրավասու մարմինները փետրվարի 12-ին հաղորդագրություն էին տարածել, որ հետաքննում են ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակված կադրերն ու տեղեկությունները, ըստ որոնց՝ Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել։
Լրահոս
0