https://arm.sputniknews.ru/20240215/hh-ekvonvomikaji-nakharar-darnalu-cankutjun-ev-havaknutjun-chunem-papvojan-72323079.html
ՀՀ էկոնոմիկայի նախարար դառնալու ցանկություն և հավակնություն չունեմ. Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար դառնալու ցանկություն և հավակնություն չունեմ. Պապոյան
Sputnik Արմենիա
Գևորգ Պապոյանը վստահեցրեց, որ նոր նախարարի մասին քննարկում այս պահին դեռ չի եղել ՀՀ վարչապետի հետ։ 15.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-15T16:22+0400
2024-02-15T16:22+0400
2024-02-15T16:33+0400
գևորգ պապոյան
նախարար
էկոնոմիկայի նախարարություն
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67950797_0:40:1600:940_1920x0_80_0_0_515e48e68b2811e4660f6e1fc79619b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոն չի առաջարկվել։ Այդ մասին նա Sputnik Արմենիային ասաց ՀՀ կառավարությունում ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից դուրս գալուց հետո։ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Վահան Քերոբյանի ազատվելուց հետո մամուլում շրջանառվում էր նրա անունը։Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։Թե ով է լինելու էկոնոմիկայի հաջորդ նախարարը` Պապոյանն ասաց, որ իր հետ նման քննարկում չի եղել։ Պապոյանը չասաց նաև, թե ինքն անձամբ ում է տեսնում որպես էկոնոմիկայի հաջորդ նախարար։ Նա նշեց` իր մտքում կարող է ունենալ թեկնածուներ, որոնց մասին չի ուզում խոսել։Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` նշելով, որ դադարեցնում է էկոնոմիկայի նախարարի լիազորությունները։ Նա անդրադարձել էր 3 տարվա ընթացքում իր կատարած աշխատանքին՝ շեշտելով, որ անմնացորդ նվիրվածությամբ է գործել։ Նույն օրը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահան Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67950797_171:0:1594:1067_1920x0_80_0_0_2add54d1eea9d13fbe5a9d1f3ef4fcb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գևորգ պապոյան, նախարար, էկոնոմիկայի նախարարություն, վահան քերոբյան
գևորգ պապոյան, նախարար, էկոնոմիկայի նախարարություն, վահան քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար դառնալու ցանկություն և հավակնություն չունեմ. Պապոյան
16:22 15.02.2024 (Թարմացված է: 16:33 15.02.2024) Գևորգ Պապոյանը վստահեցրեց, որ նոր նախարարի մասին քննարկում այս պահին դեռ չի եղել ՀՀ վարչապետի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոն չի առաջարկվել։ Այդ մասին նա
Sputnik Արմենիային ասաց ՀՀ կառավարությունում ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից դուրս գալուց հետո։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Վահան Քերոբյանի ազատվելուց հետո մամուլում շրջանառվում էր նրա անունը։
«Ինձ նման բան չի առաջարկվել։ Նման քննարկում չի եղել ՀՀ կառավարությունում։ Նախարար դառնալու այդպիսի ցանկություն և հավակնություն երբևէ չեմ ունեցել ու չունեմ, բայց եթե երկրի վարչապետը կամ կուսակցությունն այդպիսի որոշում կայացնի, որ ես պետք է լինեմ նախարար, այդ պատասխանատվությունը կվերցնեմ»,– հայտարարեց Պապոյանը` ավելացնելով, որ ինքը ԱԺ–ում դեռ անելիք ունի։
Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։
Թե ով է լինելու էկոնոմիկայի հաջորդ նախարարը` Պապոյանն ասաց, որ իր հետ նման քննարկում չի եղել։ Պապոյանը չասաց նաև, թե ինքն անձամբ ում է տեսնում որպես էկոնոմիկայի հաջորդ նախարար։ Նա նշեց` իր մտքում կարող է ունենալ թեկնածուներ, որոնց մասին չի ուզում խոսել։
«Դա կառավարության տիրույթի քննարկման հարց է, սակայն վարչապետը բաց է քննարկումների համար ու կարծում եմ` թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության հետ քննարկումներ կլինեն։ Նոր նախարարի մասին քննարկում այս պահին դեռ չի եղել»,– վստահեցրեց Պապոյանը։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը
ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` նշելով, որ դադարեցնում է էկոնոմիկայի նախարարի լիազորությունները։ Նա անդրադարձել էր 3 տարվա ընթացքում իր կատարած աշխատանքին՝ շեշտելով, որ անմնացորդ նվիրվածությամբ է գործել։ Նույն օրը ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահան Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը։