00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գրեթե հրաշքի վրա են հույս դրել». Մարկեդոնովը՝ հայ-ադրբեջանական նոր բախման մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կարծելով, որ ստատուս քվոն խախտվել է մեծամասամբ Ռուսաստանի պատճառով, հայկական ղեկավարությունը այլ գործընկերներ է փնտրում և փորձում է ժամանակ ձգել։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին հերթական սրացումը կրկին ցույց է տալիս, որ կողմերը չափազանց հեռու են հակամարտության էջը փակելուց, և որ ղարաբաղյան հարցը խնդրի միակ պատճառը չէր: Նման կարծիք է հայտնել իր ТГ-ալիքում ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ խոսելով Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մոտ հայկական դիրքերի գնդակոծության մասին։
Փետրվարի 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, 4 զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել է:

«Չափազանց կարևոր է մատնանշել ներկայիս սրացման համակարգային հիմքերը։ Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի սահմանափակվում ղարաբաղյան ձևաչափով, այն ավելի լայն է։ Հակառակ դեպքում, անցյալ տարվա սեպտեմբերյան սրացումից հետո գեշտալտը կփակվեր․.. Սակայն դրան դեռ շատ կա, առջևում սահմանազատման և սահմանագծման հարցն է, որը ֆունդամենտալ է ցանկացած պետության համար։ Առանց դրա լուծման խաղաղության պայմանագիրը կարող է պարզապես թղթի վրա մնալ։ Եվ այստեղ կողմերի տարընթերցումները չեն ավարտվում, այլ շարունակվում են», - գրում է փորձագետը։

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կողմերը տարբեր տեմպով են գնում դեպի խաղաղության համաձայնագիր։ Բուն բանակցային գործընթացն այլևս սակարկության տեսք չունի, Հայաստանը միակողմանի զիջումներ է անում, բայց միևնույն ժամանակ ուզում է ձգձգել գործընթացը՝ հույս ունենալով ինչ-որ արտաքին աջակցության հասնել՝ ակնկալելով, որ ինչ-որ փուլում «մեծ ու ուժեղ» ինչ-որ մեկը կզսպի Ադրբեջանին, որը ոգևորվել է և պատրաստ չէ «դանդաղ շտապել»։
Ընդ որում, Հայաստանի ղեկավարության մոտ տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է՝ հին ստատուս քվոն խախտվել է հիմնականում Ռուսաստանի պասիվության պատճառով, պետք է ինչ-որ ավելի արդյունավետ դաշնակից-գործընկերներ գտնել։ Վերջին հարցազրույցներում Հայաստանի վարչապետը հաճախ է կրկնում «դիվերսիֆիկացիա» բառը։ Սակայն Մարկեդոնովը թերահավատորեն է մոտենում այն բանին, որ Փաշինյանին կհաջողվի ինչ-որ «կոմպենսացնող մեխանիզմ» գտնել։
«Ե՛վ ԵՄ մոնիտորինգի խմբի (ան)գործունեությունը, և՛ ֆրանսիական խոստումները (այդ դեպքի համար հասանելիք բոլոր բարի խոսքերի հետ միասին) առանց հստակ երաշխիքների և գործիքների այս թեզի լավագույն ապացույցն են (այլընտրանքային դաշնակիցների մասին - խմբ.): Հետևություն՝ Բաքուն շտապում է և լիակատար հանգուցալուծում է ուզում, Երևանը սպասում է, ժամանակ է ձգում՝ հույսը գրեթե հրաշքի վրա դնելով: Հույսը վերջինն է մահանում ...»,- նշում է նա։
Հետխորհրդային երկրներում արտաքին քաղաքական «մենյուի» փոփոխման պահանջ կա. Մարկեդոնով
Ինչ վերաբերում Է ՌԴ գործոնին, ապա, ըստ քաղաքագետի, միջազգային ասպարեզում Հայաստանի ղեկավարության ոչ այնքան արդյունավետ գործողությունները և Արևմուտքի ավելի քիչ հաճելի գործողությունները (ՌԴ շահերի տեսանկյունից) չպետք է ինչ-որ «վիրավորանքի բարդույթ» ձևավորեն Մոսկվայի մոտ:
«Զգացմունքներն ընդհանրապես վատ խորհրդատու են։ Հայաստանից նեղանալը և Ադրբեջանի մոտ գնալը ամենակրեատիվ գաղափարը չէ, թեկուզ այն պատճառով, որ Բաքուն էլ իր պատուհաններն ու դռներն ունի դեպի Արևմուտք։ Եվ ընդհանրապես, պարզ առաջարկություններ այստեղ չեն կարող լինել, ամենակարևորը դրանք լսելու և ընկալելու ցանկությունն է», - վստահ է Մարկեդոնովը։
Նրա կարծիքով՝ ներկայիս էսկալացիան խաղաղ գործընթացի համակարգային խնդիրների հետևանք է։ Եվ դրան հարվածելը, առանց պատրանքների, անդրադարձով հարվածում է նաև Ռուսաստանի շահերին, պետք է մտածել առաջին հերթին այդ մասին։
Լրահոս
0