00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Տիգրան Հակոբյան
«Շողակաթում» և պետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որոնց համար պետությունը ֆինանսավորում է․ Տիգրան Հակոբյան
19:56
3 ր
Մարտին Գալստյան
Դոլարի ցածր փոխարժեքը ռիսկի գործոն է մեր արտահանողների համար. Մարտին Գալստյան
19:59
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն աշխատում է Սևծովյան էլեկտրական մալուխին միանալու ուղղությամբ. մանրամասներ

© Sputnik / СветԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2024
Բաժանորդագրվել
Երևանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս նախագծի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik, Լուարա Սարգսյան. Հայաստանն աշխատանք է տանում Սև ծովի հատակով «Վրաստան–Ռումինիա» էլեկտրական մալուխի անցկացման նախագծին միանալու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ավելի վաղ` 2024 թվականի հունվարին, Թբիլիսիում նախագծին միանալու պատրաստակամության մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վրաստանի այն ժամանակվա նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ընդգծել էր, որ հայկական կողմը մեծ հետաքրքրություն է դրսևորում Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծի նկատմամբ։
Վարչապետի դիրքորոշումը հաստատեցին նաև գերատեսչությունում։
«Կարևորելով էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացումը` հայկական կողմը հետաքրքրություն է արտահայտել միանալ Վրաստան–Ռումինիա Անդրսևծովյան էլեկտրական մալուխի կառուցման ծրագրին», – ասվում է պատասխանում։
Այդ համատեքստում Հայաստանը տարբեր մակարդակներում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում նախագծի մասնակից երկրների, մասնավորապես` Վրաստանի հետ։ Միաժամանակ Հայաստանը զարգացնում է էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք տեխնիկական առումով կմեծացնեն նախագծին մասնակցություն ունենալու հնարավորությունները։
Նախարարությունում նշել են նաև, որ համագործակցության ձևաչափն ու պայմանները կքննարկվեն մասնակից երկրների համաձայնությունը ստանալուց հետո։
Հայաստանում ազատականացված էլեկտրաէներգետիկական շուկան խթանում է միջսահմանային առևտուրը Վրաստանի հետ, իսկ երկու երկրների միջև էլեկտրաէներգետիկայի բնագավառում ծավալվող փոխգործակցությունը հնարավորություն կտա կանաչ էներգիա արտահանել դեպի երրորդ երկրներ Վրաստանի միջոցով։
«Էներգետիկ անվտանգության, ինչպես նաև սպառողների հուսալի և անխափան էներգամատակարարման ապահովման համար շարունակվում են իրականացվել աշխատանքներ վերականգնվող էներգետիկ նոր հզորությունների ստեղծման, էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման և վերակառուցման, վերազինման և արդիականացման ուղղությամբ», – պարզաբանել են գերատեսչությունում։
Սուեզի ջրանցքի ճգնաժամը. ինչպես Հայաստանը կարող է Հնդկաստանը կապել ԵՄ-ի և ՌԴ-ի հետ
Նախարարությունում նշել են նաև, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը (2022թ–ի փետրվար-խմբ.) կարևոր քայլ էր գնագոյացման արդար մեխանիզմի ներդրման, սպառողներին մատակարար ընտրելու հնարավորության, առաջացած շեղումների համար հասցեական պատասխանատվության, նոր մրցակցային մասնակիցների շուկա մուտքի և այլ առումներով։
Հիշեցնենք, որ Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագծի թեման շրջանառվում է վերջին մի քանի տարիներին։ Սակայն Երևանը պաշտոնապես հայտարարեց իր հետաքրքրվածության մասին միայն 2023 թվականի հոկտեմբերի վերջին։
Նախագիծը նախատեսում է սևծովյան էներգետիկ մալուխի անցկացում Ադրբեջանից Ռումինիա` Վրաստանի և Հունգարիայի մասնակցությամբ։ 2022 թվականի դեկտեմբերին Բուխարեստում համապատասխան համաձայնագիր ստորագրվեց։ ԵՄ–ն մտադիր է 2.3 մլրդ եվրո հատկացնել նախագծի իրականացման համար, որի նպատակը միության երկրների և Հարավային Կովկասի միջև վերականգնվող էներգիայի առևտրի համար նոր հնարավորություններ ստեղծելն է։
Լրահոս
0