00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհանգստացնող է, որ կալանքը մեզ մոտ սկսել են կիրառել համատարած․ ՍԴ նախկին դատավոր

CC BY-SA 4.0 / Էլինա Գեղամյան / Alvina Gyulumyan (cropped, resized and color corrected)Ալվինա Գյուլումյան
Ալվինա Գյուլումյան - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2024
Բաժանորդագրվել
Տնտեսական հնարավոր նոր հանցագործությունները կանխելու համար բազմաթիվ այլ միջոցներ կան, անպայման չէ կալանավորում կիրառել։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Այն, որ 2 տարեկան մանկահասակ երեխայի մայրը կարող է փախուստի դիմել, խիստ կասկածելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, միջազգային իրավունքի մասնագետ Ալվինա Գյուլումյանը՝ մեկնաբանելով վերջին աղմկահարույց ձերբակալություններից հետո դատարանի կողմից կալանքի որոշումները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ «Սիներջի» ընկերության նախկին աշխատակից Անի Գևորգյանը։ Նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դատարանն անտեսել է չկալանավորելու համար առկա բոլոր հանգամանքները, մասնավորապես այն, որ նա 2 և 4 տարեկան երեխաներ ունի։
Գյուլումյանը շեշտեց՝ կալանքը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում։
«Անձի կալանավորումը հնարավոր է միայն, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրավախախտումը, կալանավորումն էլ անհրաժեշտ է նոր հանցագործության կատարումը կամ փախուստը կանխելու համար։ Չգիտեմ՝ այս դեպքում նախաքննական մարմինն ունեցել է այդ հիմքերը, թե ոչ, բայց այն, որ մեզ մոտ կալանքը սկսել է կիրառվել համատարած, դա անհանգստացնող է»,- ասաց Գյուլումյանը։
Անդրադառնալով աղմկահարույց կալանավորումներին՝ Գյուլումյանը նշեց՝ մանկահասակ երեխաներ ունենալն, ըստ էության, չպետք է դիտարկել որպես մեղմացուցիչ հանգամանք, քանի որ կալանքը պատժի տեսակ չէ։
«Ինչ վերաբերում է նոր հանցանքի կատարմանը, այստեղ խոսքը տնտեսական հանցագործության մասին է, բազմաթիվ այլ միջոցներ կան կանխելու համար, անպայման չէ կալանավորում կիրառել՝ հանցանքը կանխելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` հունվարի 31-ին Անի Իսպիրանն ազատվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանն այս գործով փետրվարի 1–ին կալանավորվեց 2 ամսով։ Այսօր հայտնի դարձավ, որ փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը խափանման միջոց է կիրառել տնային կալանքը։
Այս գործով երկու ամսով կալանավորվել է նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, իսկ ընկերության աշխատակցուհիներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ 2 մանկահասակ երեխա ունեցող կնոջը կալանավորել են, որ ցուցմունք կորզեն մյուս կանանց դեմ, մասնավորապես, էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նախարարության պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրեկանյանի դեմ։
Լրահոս
0