00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ում էներգակիրների ընդհանուր շուկան մի շարք առավելություններ կտա բոլորիս. Փաշինյան

© АРКАԷլեկտրաէներգիա
Էլեկտրաէներգիա - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2024
Էլեկտրաէներգիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու հարցում միասնական մոտեցում դեռ չկա ԵԱՏՄ–ում։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ տարածքում անհրաժեշտ է ձևավորել ընդհանուր շուկաներ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԵԱՏՄ բոլոր երկրների համար, առանց բացառության, արդեն 2025 թ. գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը շատ առավելություններ կտա։ Այդ պատճառով կարծում եմ, որ միության երկրների երկխոսությունը պետք է ուղղված լինի այդ հարցի շուրջ փոխզիջումային պայմանավորվածություններ գտնելուն»,– ընդգծեց նա։
Նա ափսոսանք հայտնեց, որ ԵԱՏՄ–ում դեռևս չկա մեկ միասնական մոտեցում էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու հարցում։
«Մինչդեռ դա մեզ կտա մի շարք առավելություններ, որոնք կնպաստեն անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացմանը, մարդկանց բարեկեցության զարգացմանը, նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,– ասաց վարչապետը։
Նա նաև ողջունեց միասնական ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը, որոնք հատկապես վերաբերում են տրանսպորտի ոլորտին։ Դրանք, ըստ նրա, կնպաստեն տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ալմաթի՝ նախագահելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Լրահոս
0