00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն նոր հավակնություններ ունի հայկական եկեղեցիների նկատմամբ․ Թաթոյանը մատնանշել է դրանք

© Sputnik / Aram NersesyanՍուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին
Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2024
Բաժանորդագրվել
Թաթոյան հիմնադրամից նշում են՝ ըստ ադրեջանական իշխանության կեղծ ծրագրի՝ առաջին հայերը Գոշավանքի տարածք «բերվել են» Իրանից և Թուրքիայից՝ 19-րդ դարի սկզբին։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները նոր կեղծիքներ են տարածքում հայկական եկեղեցիների և վանական համալիրների առնչությամբ, այս անգամ Գոշավանքի, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցու և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։
«Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագրով այս բոլոր կառույցները պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։ Ըստ այդ ծրագրի կեղծ տվյալների՝ հայկական Գոշավանքն ալբանական (թուրքական) տաճար է թուրքական սուլթանության տարածքում, և հայերը մեղադրվում են իբր դրա «իրական» թուրքական անունը փոխելու մեջ։ Ադրբեջանական ծրագրի համաձայն՝ վանքի գտնվելու տարածքը թուրք-օղուզ ցեղերի հայրենիքն է, իսկ առաջին հայերը «բերվել» են Իրանից և Թուրքիայից 19-րդ դարի սկզբին, որից հետո էլ նրանք յուրացրել են տաճարը»,- ասված է հրապարակման մեջ։
Ըստ հիմնադրամի տվյալների՝ Բաքվի կեղծիքներից է նաև այն, որ Ադրբեջանին է պատկանում Ապարանի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին, որն իբրև թե հին թուրքական տաճար է, որը կառուցել են թուրքական ցեղերը 5-րդ դարում։ Այս դեպքում էլ՝ համաձայն ադրբեջանական կեղծիքների, հայերն առաջին անգամ Ապարան են «բերվել» և բնակեցվել Թուրքիայից 1829-1830թթ։
Ըստ ադրբեջանական հորինված ծրագրի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի անբաժան մասն է Ախթալայի հայկական Սուրբ Աստվածածին վանքը, իսկ Ախթալան թուրքական ցեղերի հայրենիքն է, որտեղ մինչև 20-րդ դարի կեսերը հայեր իբր չեն էլ ապրել։
© Sputnik / Asatur YesayantsԱխթալայի Սուրբ Աստվածածին վանքը
Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2024
Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը
«Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը պատրաստում է իր համար հարմար պահի ագրեսիայի հիմքեր և չունի խաղաղության մտադրություններ: Ադրբեջանական այս քաղաքականությունը հայատյացություն ու թշնամանք է, որ պետք է վեր հանվի և ցույց տրվի աշխարհին: Այս քաղաքականությունն է նաև Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանն սանձազերծած պատերազմների ընթացքում նրանց վայրագությունների իրական պատճառը»,- հայտնում են հիմնադրամից։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվանից «Թաթոյան» հիմնադրամը վեր է հանում նմանատիպ կեղծ թեզեր, որոնք Բաքուն փորձում է որպես ճշմարտություն ներկայացնել։ Այդ կեղծիքների համաձայն` ՀՀ Շիրակի մարզի Հառիճավանքը նույնպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք է։
Արման Թաթոյանը 2023 թվականին նաև հայտարարել էր, որ ադրբեջանական իշխանության ուղիղ համակարգմամբ կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով։
Լրահոս
0