00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կուսության ստուգումը ֆիզիկական բռնություն է. Ծովինար Վարդանյան

© Sputnik / Aram NersesyanՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2024
Բաժանորդագրվել
ՔՊ–ական կանայք առաջարկում են փաթեթում ներմուծել «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Կուսության ստուգումը ֆիզիկական բռնություն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Նշենք, որ ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք պատգամավորները՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վադանյանը նախագծերի փաթեթ են ներկայացրել, որը հասարակության շրջանում և սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել։
Այս տարվա առաջին կիսամյակում ՔԿ–ում ընտանեկան բռնության 1051 քրեական վարույթ է քննվել
Փաթեթում կա կետ կուսության ստուգումն արգելելու մասին։ Կանայք առաջարկում են փաթեթում ներմուծել նաև «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։
«Օրենսդրական արգելքն ընդհանրապես ֆիզիկական բռնության մասին է, կուսության ստուգումը նույնպես ներառվում է ֆիզիկական բռնության մեջ։ Ուսումնասիրությունը ոչ միայն բժշկական հաստատություններից ազդակն էր, այլ նաև հասարակական կազմակերպություններից»,-ասաց պատգամավորը։
Նշենք, որ օրենսդրական փաթեթում սեռական բռնությունը շարադրված է որպես «անձի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ, այդ թվում՝ անձի սեռական օրգաններին և մարմնի մասերին անցանկալի հպումները, անձին երրորդ անձի հետ սեռական բնույթի գործողություններում ներգրավելը, կուսության ստուգումը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով՝ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները»:
Ինչ վերաբերում է «զուգընկեր» հասկացությաւնը, Վարդանյանը նշեց, որ գործող կարգավորումներով` օրենքը տարանջատում է համատեղ բնակվող ընտանիքի անդամներին համատեղ չբնակվող անդամներից, ինչը պրակտիկայում խնդիրներ է առաջացնում անձի կողմից պաշտպանական միջոցների դիմելու և ստանալու համար:
Ընտանեկան բռնությունից տուժածների հետ պետք է վերապատրաստված կին ոստիկաններ աշխատեն․ ՄԻՊ
«Ընտանեկան բռնության օրենքը կարողանում է պաշտպանել միայն այն մարդկանց, որոնք գրանցում ունեն, իսկ մարդիկ, որոնք նշանված են կամ հանդիպում են, դուրս են մնում այդ կարգավորումից և բռնության ենթարկվելու դեպքում մնում են անպաշտպան»,-նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով` օրենքը պետք է տարածվի ընտանիքի անդամների վրա՝ անկախ համատեղ բնակության հանգամանքից, ինչպես նաև կարգավորումներ ունենա զուգընկերների և նախկին զուգընկերների համար։
Լրահոս
0