00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ճվճըվ Արոյի» որդուն կալանավորեցին

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
33-ամյա երիտասարդը ոչ միայն վարել է մեքենան մեծ արագությամբ և երթևեկությանը հակառակ, այլև վարորդական իրավունք էլ չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Ճվճըվ Արոյի» 33-ամյա որդուն՝ Սարգիս Վարդանյանի (Սաքուլիկ մականունով) նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հունվարի 25-ին հայտնել էինք, որ 33-ամյա երիտասարդը ժամեր շարունակ մայրաքաղաքում Mercedes մակնիշի մեքենան վարել է անկանոն, բարձր արագությամբ՝ խախտելով երթևեկության կանոնները, ընդհուպ՝ անցնելով կարմիր լույսի տակով։ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ՝ այդ ամբողջ ընթացքում վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։
Ոստիկանություն ստացված ահազանգից հետո կարճ ժամանակ անց՝ ժամը 02:00-ի սահմաններում մեքենան նկատվել է Ազատության պողոտայի ու Թբիլիսյան խճուղու հատվող հատվածում։ Այն կանգ չի առել անգամ պարեկների հրահանգներից հետո, սլացել է Կոտայքի մարզի ուղղությամբ, ճանապարհին բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, ապա նաև պարեկների ծառայողական ավտոմեքենային։ Շարունակելով փախուստը՝ Վերին Պտղնի գյուղի թունելային հատվածում կանգ է առել, վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից ու փորձել ոտքով փախուստի դիմել։
Պարեկները հետապնդել են նրան։ Բերման ենթարկվելիս նա ոտքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ ձերբակալվելու ընթացքում, խախտելով մարդկանց անդորրը, հայհոյել է այդտեղ հավաքված մարդկանց ներկայությամբ:
Պարզվում է նաև, որ Սարգիս Վարդանյանը չի ունեցել վարորդական իրավունք, ձերբակալվելուց հետո էլ հրաժարվել է սթափության զննության ենթարկվելուց:
Վերջինս, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափի՝ 0.0026 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 2-րդ և 3-րդ մասերով, 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասով, 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված վարելը) 2-րդ մասով և 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0