00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան

© Sputnik / Asatur YesayantsՏիրան Խաչատրյանը
Տիրան Խաչատրյանը - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2024
Տիրան Խաչատրյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ պաշտպանական խմբի` Տիրան Խաչատրյանի կալանավորումը զուրկ է կալանքի պարտադիր պայմանից՝ հիմնավոր կասկածից և հիմքերից։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան։ Տեղեկությունը հայտնում է Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11–ին Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել։ Միջադեպի ժամանակ արցախցի Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Տիրան Խաչատրյանը կալանավորել էր, իսկ ևս 4 անձ ձերբակալվել էր։
«Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը, քանի որ իրեն վերագրվող արարքը՝ զենքի գործադրմամբ խուլիգանությունը, չի համապատասխանում դեպքի իրական հանգամանքներին և օբյեկտիվ իրականությանը։ Տիրան Խաչատրյանի կողմից զենքի գործադրումը եղել է բացառապես ինքնապաշտպանական նկատառումներով, այսինքն՝ իր կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Տիրան Խաչատրյանի զենք գործադրելը դրսևորվել է օդ կրակելով՝ առանց վեճի մասնակիցներին վնասելու որևէ մտադրության։
Ընդգծվում է, որ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ վեճը չի եղել քաղաքական որևէ հարցի շուրջ։
«Վիճաբանության հետևանքով վնասվածք ստացած անձը վեճի մասնակից չէ, իսկ նրա վիրավորումը պատահականության հետևանք է։ Ընդ որում՝ վնասվածք ստացած անձի մոտ դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է թեթև մարմնական վնասվածք, և այդ անձը որևէ բողոք չի ներկայացրել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ պաշտպանական խմբի` Տիրան Խաչատրյանի կալանավորումը զուրկ է կալանքի պարտադիր պայմանից՝ հիմնավոր կասկածից և հիմքերից։
Դատարանը որպես կալանքի կիրառման հիմք է նշել հնարավոր փախուստի կամ թաքնվելու, ինչպես նաև վարույթը խոչընդոտելու ռիսկերը, որոնք կրում են բացառապես ենթադրական բնույթ և հիմքում չունեն այդպիսի ռիկսը հիմնավորող որևէ փաստական տվյալ։
Դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել է Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքի փոխարեն կիրառել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք և 10 միլիոն ՀՀ դրամի չափով գրավ։
Ի պատասխան մեղադրանքի կողմը հայտնել է, որ թեև տնային կալանքը զսպում է փախուստի ռիկսը, սակայն չի կարող ապահովել Տիրան Խաչատրյանի կողմից վարույթի մասնակիցների նկատմամբ ազդեցություն գործադրվելու ռիսկի զսպումը հնարավոր շփումների ու հեռախոսազանգերի պայմաններում։
«Կարծում ենք, որ Տիրան Խաչատրյանի կալանավորումը քաղաքական իշխանությունների հասցեին նրա խիստ և պարբերական քննադատությունների համար նրան պատժելու թաքնված շարժառիթ ունի»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնել։ Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր:
Լրահոս
0