00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցել գերեվարված կանանց և երեխաներին ազատ արձակելու շուրջ. ԶԼՄ

© AP Photo / Adel HanaՀԱՄԱՍ–ի զինյալ
ՀԱՄԱՍ–ի զինյալ - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2024
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունների զոհերի թիվը գերազանցել է 25 հազարը, ավելի քան 63 հազար մարդ վիրավորվել է:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է գերեվարված քաղաքացիական կանանց և երեխաներին ազատ արձակելու վերաբերյալ Իսրայելի հետ հնարավոր համաձայնության պատրաստակամության մասին: Տեղեկությունը հայտնում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով եգիպտացի պաշտոնյաներին:
Նշվում է, որ նման նախաձեռնությունը նշանակալի տեղաշարժ է ՀԱՄԱՍ-ի կողմից, որը մի քանի շաբաթ շարունակ պնդել է, որ պատանդների հարցով բանակցություններ կվարի միայն հրադադարի մասին համապարփակ համաձայնագրի շրջանակում:
«Իսրայելցի պաշտոնյաներն իրենց եգիպտացի և կատարցի գործընկերներին հայտնել են, որ նախկինի պես թերահավատորեն են վերաբերվում բանակցություններում հնարավոր առաջընթացին, սակայն պատրաստ են շարունակել քննարկել հնարավոր գործարքի հիմնական սկզբունքները», - նշում է թերթը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 պատանդ է գտնվում։ Հրադադարից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ին պատանդ է մնացել 126 իսրայելցի և 11 օտարերկրացի, առևանգվածներից 110-ն ազատ են արձակվել:
Լրահոս
0