00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր է ապահովել ԱՊՀ երկրների առավելագույն անցումը ազգային արժույթով հաշվարկներին. ՌԴ ԱԳՆ

© Photo : official site of MFA of RA Ալեքսանդր Պանկին
Ալեքսանդր Պանկին - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
Բաժանորդագրվել
Պանկինն ընդգծել է, որ կարևոր է ուշադրություն դարձնել պատմական ճշմարտության, արդարության պահպանմանը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՊՀ-ի հետ իր նախագահության ընթացքում միջոցառումներ է նախատեսել վեց հիմնական ոլորտներում համագործակցության զարգացման համար:
«Պայմանականորեն վեց ոլորտ կա՝ տնտեսական համագործակցություն, արտաքին քաղաքական համակարգում, պայքար նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ, ռազմական համագործակցություն, մշակութային-մարդասիրական համագործակցություն և աշխարհում մեր արտաքին գործընկերների հետ փոխգործակցության ընդլայնում։ Այդ ուղղություններից յուրաքանչյուրում նախատեսված են մի շարք միջոցառումներ»,-Մինսկում ԱՊՀ մշտական ներկայացուցիչների նիստից առաջ լրագրողներին ասել է Պանկինը:
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ԱՊՀ տարածքում շարժման դինամիկան շատ լավ է՝ չնայած տնտեսական ոլորտում առկա դժվարություններին։ «Մենք ստիպված ենք դիմադրել այն անօրինական պատժամիջոցներին, որոնք սահմանվել են մեր որոշ երկրների դեմ, այն ճնշմանը, որը գործադրվում է մեր բոլոր երկրների վրա՝ մեզ բաժանելու, ամեն մեկիս մի անկյուն գցելու և մյուս գործընկերներին շղթայելու նպատակով»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Այդ կապակցությամբ նա հայտարարել է, որ տնտեսական ոլորտում կարևոր է ապահովել առավելագույն անցումը ազգային արժույթներով հաշվարկներին, այլ վճարային համակարգերի օգտագործմանը, որոնք սպառնալիքների ենթակա չեն: ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ բազմաթիվ խնդիրներ կան նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ոլորտում, այդ թվում՝ նարկոթրաֆիկի, անօրինական միգրացիայի ոլորտում:
Ռուսաստանն ու Չինաստանը փոխադարձ առևտուրը միայն ազգային արժույթով են հաշվարկելու
Պանկինը նշել է, որ մշակութային-հումանիտար համագործակցությունը «ԱՊՀ-ի ապրանքանիշն է», այս ոլորտում միշտ շատ միջոցառումներ կան՝ կապված Համագործակցության երկրների մշակույթի և դրա բազմազանության առաջխաղացման, Արևմուտքի կողմից իրականացվող «մշակույթի չեղարկման, համաշխարհային գործընթացներում նրա դերի նսեմացման» դեմ պայքարի հետ: Պանկինն ընդգծել է, որ կարևոր է ուշադրություն դարձնել պատմական ճշմարտության, արդարության պահպանմանը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը:
Նա նշել է նաև, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով աշխատանքների սերտ համակարգում է ընթանում։ «Աշխարհում ամեն ինչ բարդ է, պետք է տարբեր նրբություններ հաշվի առնել, բայց ընդհանուր պայմանավորվածությունների հասնելու ունակությունը շատ նշանակալի է»,-ասել է նա՝ նկատելով, որ ՌԴ-ն իր նախագահության ընթացքում կշարունակի գործընկերների հետ աշխատանքն այդ ուղղությամբ:
ԵԱՏՄ–ում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը 2022–ին գերազանցել է 80 %–ը․ Գլազև
Լրահոս
0