https://arm.sputniknews.ru/20240123/erablurum-teghi-unecats-mijadepi-masnakic-tsnvoghnery-hrazharvum-en-handipel-ng-nakharari-het-71451194.html
Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասնակից ծնողները հրաժարվում են հանդիպել ՆԳ նախարարի հետ
Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասնակից ծնողները հրաժարվում են հանդիպել ՆԳ նախարարի հետ
Sputnik Արմենիա
Ծնողները շեշտում են, որ շարունակելու են պայքարել ներկա իշխանության դեմ, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վահե Ղազարյանն է։ 23.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-23T23:25+0400
2024-01-23T23:25+0400
2024-01-23T23:25+0400
ոստիկան
եռաբլուր պանթեոն
ծնող
«որդիների կանչ» հկ
վահե ղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1c/54471994_0:84:1601:984_1920x0_80_0_0_4234fd4938d7d00f9abdf98df730fa19.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից ծնողները հրաժարվում են հանդիպել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Որդիների կանչ» ՀԿ-ն։Շեշտում են՝ մերժում են այս իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ։ՀԿ անդամ ծնողները հավելում են, որ շարունակելու են պայքարել այս ազգադավ իշխանության դեմ, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վահե Ղազարյանն է։Նշենք, որ հունվարի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ հանձնարարական է տվել մոտ ժամանակներս հանդիպում կազմակերպել զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնց նկատմամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողները բիրտ ուժ էին կիրառել։ Նա ասել էր, որ շատ է ցավում կատարվածի համար։Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության օրը, երբ զոհվածների ծնողները Եռաբլուր էին գնացել, որ արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին, բախումներ տեղի ունեցան ոստիկանների հետ։ Ոստիկանության ծառայողները բիրտ ուժ կիրառեցին ծնողների նկատմամբ։Նույն օրը ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել, դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր հարուցվել. մինչ օրս որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1c/54471994_88:0:1511:1067_1920x0_80_0_0_3b39077f9d3eaac57ffb061273a267b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ոստիկան, եռաբլուր պանթեոն, ծնող, «որդիների կանչ» հկ, վահե ղազարյան
ոստիկան, եռաբլուր պանթեոն, ծնող, «որդիների կանչ» հկ, վահե ղազարյան
Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասնակից ծնողները հրաժարվում են հանդիպել ՆԳ նախարարի հետ
Ծնողները շեշտում են, որ շարունակելու են պայքարել ներկա իշխանության դեմ, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վահե Ղազարյանն է։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից ծնողները հրաժարվում են հանդիպել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել
«Որդիների կանչ» ՀԿ-ն։ Շեշտում են՝ մերժում են այս իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ։
«Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները, հանձնվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները, անմխիթար կացարանում ողջ-ողջ այրեցին 15 զինծառայողի, Արցախը ենթարկեցին ցեղասպանության և հայաթափման, հիմա էլ խաղաղ պայմաններում սպանվում են զինվորականներ, հարձակվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, Հայրենիքն ու պետությունը նույնականացվում են»,- նշված է հայտարարության մեջ։
ՀԿ անդամ ծնողները հավելում են, որ շարունակելու են պայքարել այս ազգադավ իշխանության դեմ, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վահե Ղազարյանն է։
Նշենք, որ հունվարի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ հանձնարարական է տվել մոտ ժամանակներս հանդիպում կազմակերպել զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնց նկատմամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողները բիրտ ուժ էին կիրառել։ Նա ասել էր, որ շատ է ցավում կատարվածի համար։
Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության օրը, երբ զոհվածների ծնողները Եռաբլուր էին գնացել, որ արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին, բախումներ տեղի ունեցան ոստիկանների հետ։ Ոստիկանության ծառայողները բիրտ ուժ կիրառեցին ծնողների նկատմամբ։
Նույն օրը ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել, դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր հարուցվել. մինչ օրս որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։