00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրասնոյարսկում ընկերները սպանել են հայաստանցի տղամարդուն 1 մլն ռուբլին չտալու համար

© NewsTeam / Անցնել մեդիապահոցՌԴ ոստիկանություն
ՌԴ ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
ՌԴ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են Աչինսկի 37-ամյա և 56-ամյա բնակիչներ։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՌԴ Կրասնոյարսկի Աչինսկ քաղաքում ընկերները սպանել են ՀՀ քաղաքացուն, որին 1 մլն ռուբլի գումար են պարտք եղել։ Քրեական հետախուզության աշխատակիցները դեպքի առնչությամբ Աչինսկի 2 բնակչի են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի տարածքային ղեկավարը։
Քննության տվյալներով` բռնության հետքերով տղամարդու դիակի հայտնաբերման մասին հաղորդումը ստացվել է դեկտեմբերի 23-ին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են Աչինսկի 37-ամյա և 56-ամյա բնակիչները։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով)։
Քննչականի վարկածով` տուժողը բուժման նպատակով պարբերաբար Աչինսկ էր գալիս Հայաստանից։ Նա տոկոսով գումար էր տրամադրում իր 56-ամյա ծանոթին` արդեն մոտ 1 մլն ռուբլի էր դարձել։
«Մտահղացումն իրականացնելու համար 56-ամյա տղամարդը ներգրավել էր իր ընկերոջը` խոստանալով դրամական պարգև վճարել 50 հազար ռուբլու չափով։ Երեկոյան, վարկը վերադարձնելու պատրվակով, տղամարդիկ տուժածին բերել են վարկատուի ընկերոջ տուն։ Այնտեղ տղամարդկանցից մեկը վերցրել է փայտե մեծ կտորն ու հարվածել նրա գլխին, որից հետո երկրորդ չարագործը նույնպես մի քանի անգամ հարվածել է տղամարդուն։ Ստացած մարմնական վնասվածքներից տուժողը կորցրել է գիտակցությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանցագործությունը կոծկելու համար ընկերները տուժողին դուրս են բերել և գցել առվակը։ Ներկայում նրանք ձերբակալված են։
ՌԴ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մահացածը Հայաստանի 75-ամյա բնակիչ է, որի թռիչքը նախատեսված էր մահից մի քանի ժամ անց։
Լրահոս
0