00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կա պարտականությունների թերացում․ Պապիկյանը՝ ձնահյուսի տակ մնացած զինծառայողի դեպքի մասին

© Sputnik / Aram NersesyanՍուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով՝ այս պահին գործ ունենք երեք տարվա ընթացքում ձևավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են հայտնի որպես ձնահյուսի պոտենցիալ հատվածներ, լինում են բնության անկանխատեսելի իրավիճակներ։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Կորպուսի վերադաս հրամանատարության կողմից եղել են գրավոր հանձնարարականներ որևէ տեղաշարժ չիրականացնել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սակայն պարտականությունների կատարման թերացումների պատճառով տեղի է ունեցել դժբախտ պատահար։
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր հունվարի 13-ին ձնահյուսի տակ մնալու հետևանքով մահացած Բենիամին Խաչատրյանի դեպքին։
Նախարարը շեշտեց՝ անուններ և պաշտոններ այս պահին չի հնչեցի, քանի որ կատարվածի ամբողջական պատկերը պարզ կդառնա ծառայողական ամբողջական քննությունից և քննչական գործողություններից հետո, սակայն սա չի կարող չունենալ պատասխանատուներ։
«Բանակային կորպուսի տարածքում ունեցել ենք 5 զինծառայող, որոնց ծառայության ժամկետն ավարտվել էր, սակայն եղանակային բարդ պայմանների պատճառով 5-ից 4-ը մնացել են իրենց դիրքերում, միայն 2 օր անց է հնարավոր եղել իջեցնել և պատշաճ զորացրել։ Այս դեպքի առնչությամբ կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը։ Պետք է հորդորեմ մեր քաղաքացիներին, զինվորների հարազատներին՝ բոլոր դեպքերում զերծ մնալ ԶՈւ սպաների նկատմամբ անհարկի պահանջներից՝ ստիպողական կամ զգայական վարքագծով նրանց ստիպել կատարել պարտականություններ, որ իրավունք չունեն կատարելու»,- ասաց նախարարը։
Նրա ունեցած տեղեկություններով՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ մի խումբ գնացել է ընդառաջ զինծառայողին, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել մոտենալ դիրքին, զինծառայողը եկել է ընդառաջ, սակայն ճանապարհին ձնահյուսի տակ է մնացել։
Բանակում կարգապահության վրա ազդում է 2 հանգամանք. նախկին նախարարը` ԶՈւ-ի խնդիրների մասին
Պապիկյանը նաև նշեց, որ այս պահին գործ ունենք երեք տարվա ընթացքում ձևավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են հայտնի որպես ձնահյուսի պոտենցիալ հատվածներ, լինում են բնության անկանխատեսելի իրավիճակներ։
Ըստ նրա՝ վերջին 10 օրվա ընթացքում բարձր լեռնային հատվածներում բարդ, երբեմն անտանելի իրավիճակներ են։ Այս պահին կան 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, որոնք պարբերաբար փակվում են բքի և ձնահյուսի պատճառով։ Կան նաև շուրջ մեկ տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր եղանակային պայմաններում, այդ թվում՝ ամռանը, մեքենայով հնարավոր չէ հասնել, ուստի սննդի մատակարարումը, նաև զինծառայողների տեղաշարժն իրականացվում է հետիոտն կամ այլ մեխանիզմներով։
Լրահոս
0