00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ եք այդքան վախեցած․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

© Sputnik / Aram NersesyanԼևոն Քոչարյան
Լևոն Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
Բաժանորդագրվել
Քոչարյանի` Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցն իրարանցում առաջացրեց դահլիճում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչը մեծ իրարանցում անցկացրեց ԱԺ-ի իշխանական պատգամավորների շրջանում։
Մասնավորապես, Լևոն Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չափազանց ագրեսիվ հռետորաբանությամբ հարցազրույցին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի, իր ձևակերպմամբ, խեղճուկրակ պատասխանը։
«Ինչո՞ւ եք այդքան վախեցած։ Արձանագրում եք, որ բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է, հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում։ Անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան։ Ալիևը թո՞ւյլ է տալու քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու»,- հարցրեց Քոչարյանը։
Հարցում «քեզ» դերանունը հնչեցնելուց հետո դահլիճից Քոչարյանին ուղղված բղավոցներ ու վիրավորանքներ լսվեցին։
Քոչարյանը շարունակեց հարցը․ «Չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողման օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»։
Հարցին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով կոռեկտ լինել։
«ՀՀ ընտրված ղեկավար է։ Հասկանում եմ, որ եզակի դեպք է, ձեզ համար զարմանալի է, դուք դրա փորձը չունեք, բայց կոռեկտ եղեք, որպեսզի դահլիճում սենց իրավիճակ չլինի»,- ասաց Սիմոնյանը։
Ամբիոնին մոտեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց Լևոն Քոչարյանին հաջորդ անգամ փորձել հարցը հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա, և գուցե այդպես որոշակի դիտումներ և հետաքրքրություն առաջացնի։
«Ուզում եմ հիշեցնել, որ դպրոցական հանդեսում չեք, ԱԺ-ում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում, կարծում եմ, առիթներ կունենաք հիշելու, թե որտեղ եք գտնվում, սա ես Ձեզ հորդորում եմ։ Հույս ունեմ՝ այս հորդորը կրկնելու առիթ չեք տա»,- ասաց Փաշինյանը։
Այս խոսքերին արձագանքեց Լևոն Քոչարյանը՝ նշելով, որ այստեղ իրենք կարող են հորդորել։
«Այստեղ մենք Ձեզ կարող ենք հորդորել, որ որպես երկրի ղեկավար` հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ դարձած, մի ամբողջ հայրենիք կորցնելու ուղիղ պատասխանատուն այստեղ մանկական բաներով չզբաղվի ու ինձ ինչ-որ բաներ չհորդորի»,- ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք` ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը բաց տեքստով արտատարածքային միջանցք էր պահանջել Հայաստանի տարածքով՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Ալիևը հայտարարել էր նաև, որ հրաժարվում է զորքերը հետ քաշել 2021-2022 թվականներին օկուպացված ՀՀ տարածքներից։ Նա հավելել էր, որ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է անկլավների հարցը։
Լրահոս
0