00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրել. «Արարատի» թենիսի կորտերի տնօրենությունը տարակուսած է

© Sputnik / Asatur YesayantsԹենիսի «Արարատ» ակումբի կորտեր
Թենիսի «Արարատ» ակումբի կորտեր - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2024
Թենիսի «Արարատ» ակումբի կորտեր
Բաժանորդագրվել
Օղակաձև այգու 4-րդ հատվածում կան նաև սրճարաններ ու ռեստորաններ, նրանց հարցն էլ է այս պահին օդից կախված մնում։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող «Արարատ» թենիսի ակումբում սպասում են, որ գուցե իրենց կարծիքն էլ հաշվի առնեն, երբ որոշում են կորտերը քանդել։ Այգում կառուցված ռեստորանների, արագ սննդի կետերի և սրճարանների մի մասը նշում են` դեռ չգիտեն՝ ինչ է լինելու, մամուլից են տեղեկացել այն մասին, որ իրենց շինությունները քանդվելու են։ Քաղաքապետարանից հայտնել էին՝ ցանկի մեջ ներառջած են «Տաշիր պիցցա» արագ սննդի կետը, «Լաբիրինտ» գարեջրատունը, «Նովելլա» մյուզիք հոլը, «Մոնտանա» մյուզիք հաուսը, «Հուկահ» լաունջ & Ռումս սրճարանը և այլ շինություններ ու կրպակներ։
Չեն քանդվի, բայց կարող են տեղափոխվել. Օղակաձև այգու թենիսի կորտերի ճակատագիրը
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, թե թենիսի կորտերը Օղակաձև այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում. հատկանշական է` կորտերը կառուցվել են 1950-ականներին, իսկ այդ ժամանակ և դրանից երկար տարիներ հետո էլ այգին չի եղել։ Քաղաքապետարանից նաև վստահեցրել են` կորտերը չեն քանդվի, այլ կտեղափոխվեն։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մարզվողները թենիս կկարողանան պարապել ավելի մեծ, հարմար ու համահունչ միջավայրում։ Քաղաքային իշխանություններն իրենց դիրքորոշման մեջ հաստատակամ են` բոլոր սրճարանները և տարաբնույթ այլ շինությունները պետք է քանդվեն, որպեսզի զբոսայգին վերադարձվի երևանցուն։
Այստեղ մի հակասություն կա` չնայած այդ դիրքորոշմանը, Օղակաձև այգու 4-րդ հատվածում, այնուամենայնիվ, նախատեսվում է փակ սննդի սպասարկման կետեր, սրճարաններ, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ, հուշանվերների խանութ կառուցել, հանրային միջոցառումների` համերգային և մշակութային ծրագրերի կազմակերպման համար էլ ստեղծել համապատասխան միջավայր։
«Արարատ» թենիսի ակումբի ղեկավարությունը տարակուսած է` ինչպես և ինչ չափորոշիչներով է որոշվում, թե որ տարածքն է ավելի հարմար։ Ի դեպ, հենց ակումբն է 1990-ականներից Օղակաձև այգու թենիսի կորտերի երկարաժամկետ վարձակալը։

«Մեզ որևէ մեկը չի զգուշացրել, դիալոգի մեջ չի մտել։ Ինչու որևէ մեկին մեր կարծիքը հետաքրքիր չէ։ Մենք կոչ ենք անում, որ համայնքի հետ քննարկում ունենանք` հասկանալու, թե ինչ նախագիծ են ուզում Օղակաձև այգու 4-րդ գոտում իրականացնել։ Մենք էլ մեր առաջարկները կանենք։ Պետք է չնահանջենք, պահանջենք, որպեսզի ակումբն իր տեղում մնա։ Թենիս խաղացողների հանրությունն էլ է նույն կարծիքին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Արարատի» և «Գեյմսերվիս» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Սանամյանը։

Ի դեպ, ամբողջ աշխարհում թենիսի կորտերը հանդիսանում են զբոսայգիների անբաժանելի մաս` Սան Ֆրանցիսկոյում, Սան Դիեգոյում, Փարիզում, Նյու Յորքում, Լոնդոնում, Վալենսիայում, Հռոմում և այլն։
Նա ընդգծեց, որ իրենք էլ են ցանկանում, որպեսզի Երևանը բարեկարգ լինի, իրենք էլ պատրաստ են մասնակցել այդ ամենին, ուղղակի իրենց որևէ հարթակ չի տրամադրվել այդ մասին խոսելու կամ քննարկումներին մասնակցելու համար։ Սանամյանը նշեց, որ պաշտոնապես Երևանի քաղաքապետարանին չեն դիմել, սպասում են, ու եթե մոտ 1 շաբաթվա ընթացքում հանդիպման առաջարկ չլինի, կմտածեն, թե ինչ քայլեր անեն։
Սա թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, սոցիալական նախագիծ է․ Ավինյան
Թենիսի կորտերից զատ, քանի որ Օղակաձև այգու 4-րդ հատվածում կան նաև սրճարաններ ու ռեստորաններ, նրանց հարցն էլ է այս պահին օդից կախված մնում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը չկարողացավ իմանալ նշված օբյեկտների ղեկավարների կարծիքը նախատեսվող փոփոխությունների մասին. սրճարաններից մի քանիսի տնօրենները տեղում չէին, իսկ մյուսներն էլ խուսափում էին պատասխան տալուց։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի որոշումը հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Երևանցիների մի մասը դեմ է ոչ միայն թենիսի կորտերի քանդման, այլ նույնիսկ տեղափոխման մտքին։
Լրահոս
0