00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացին պնդում է, որ Բավրայի անցակետում ծեծի է ենթարկվել. ՊԵԿ–ը պարզաբանել է միջադեպը

© Sputnik / Samvel Sepetchyan / Անցնել մեդիապահոցԲավրայի անցակետ
Բավրայի անցակետ - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2024
Բավրայի անցակետ
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեն իր կողմից քրեական վարույթ է նախաձեռնել` վարույթի նյութերը փոխանցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Գյումրիի բնակիչ Լևոն Գասպարյանը հայ–վրացական սահմանի Բավրայի անցակետում ծեծի է ենթարկվել մաքսատան 25 աշխատակիցների կողմից: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
Գասպարյանը պատմել է, որ իր կնոջ և 18 տարեկան աղջկա աչքի առաջ նախ հարվածել են իր 65–ամյա հորը, եղբորը, հետո իրեն: Գասպարյանը 3-րդ կարգի հաշմանդամ է: Նրա խոսքով՝ վեճի պատճառը Վրաստանից տանն ուտելու համար բերված 5 կգ պնդուկն է եղել, մաքսատանը իրեն մեղադրել են ապօրինի ներմուծման փորձի համար:
ՀՀ ՊԵԿ-ն այս թեմայով պարզաբանում է տարածել` ասելով, որ քաղաքացի Լևոն Գասպարյանը պարբերաբար իրականացնում է սահմանահատումներ Բավրայի սահմանային անցակետով՝ իր հետ անձնական օգտագործման ապրանքների անվան տակ ներմուծելով կենցաղային տարբեր ապրանքներ։
ՊԵԿ–ից նաև նշում են, որ շատ հաճախ Գասպարյանը և ուղեկցող անձինք լինում են ոչ սթափ վիճակում՝ դրսևորելով ոչ հարիր և ագրեսիվ վարքագիծ։
«Նման վարքագիծ վերջիններս դրսևորում են միտումնավոր՝ հայտարարագրման ենթակա ապրանքները քողարկելու նպատակով։ 2024 թ. հունվարի 15–ին վերոնշյալ քաղաքացին և ուղեկցող ևս 7 քաղաքացի՝ որոնցից 2–ը իգական սեռի, մուտք են գործել մաքսային հսկողության գոտի ոչ սթափ վիճակում՝ ոչ ադեկվատ և ագրեսիվ պահվածքով։ Տևական ժամանակ այլ քաղաքացիների ներկայությամբ հնչեցրել են հայհոյանքներ, փորձեր են կատարել վնասել պետական գույքը, խաթարել են մաքսային կետի բնականոն աշխատանքը, չեն ենթարկվել մաքսային ծառայողի օրինական պահանջներին»,– ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այդ անձանց կարգի հրավիրելու և իրավիճակը վերահսկելի դարձնելու բազմաթիվ փորձերից հետո ծառայողների կողմից մաքսային հսկողության գոտուց դուրս են հրավիրվել, որի ընթացքում նշված անձը ցուցաբերել է դիմադրություն:
ՊԵԿ-ի կողմից ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ ծառայողական քննությամբ դեպքի համակողմանի քննության նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենք հաղորդում են ստացվել պաշտոնատար անձի կողմից քաղաքացու առերևույթ ծեծի ենթարկելու վերաբերյալ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Վարույթի նյութերը փոխանցվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։
Լրահոս
0