00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԳՆ–ն Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մանրամասներ է հայտնել

Բաժանորդագրվել
Ըստ ոստիկանության` ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Կոտայքի մարզի Արամուս գյուղում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողը հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հունվարի 11-ին Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ժամանակ մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել, միջադեպի ժամանակ Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկանությունից նշում են, որ հունվարի 11–ին` ժամը 23–ին, ահազանգ են ստացել մի քաղաքացուց, որ Արամուս գյուղում կռիվ է։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը հասել է Արամուս, նոր հաղորդում են ստացել, որ Արամուս գյուղից շտապօգնության խումբը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու` հրազենային վնասվածքով։ Բժիշկներին հաջողվել է հանել գնդակը:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում»,–ասված է հաղորդագրությունում։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ 297–րդ, 335–րդ, 167–րդ հոդվածների հատկանիշներով։
Լրահոս
0