00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային իրավունքի անտեսում է. Զախարովան` Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին

© SputnikՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2024
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն իր գործընկերների հետ միասին գիշերը ավիահարվածներ է հասցրել Եմենի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայում գտնվող օբյեկտներին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Եմենի ուղղությամբ ԱՄՆ - ի հարվածները միջազգային իրավունքի լիակատար անտեսում են և նպաստում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս գիշեր ԱՄՆ-ն իր գործընկերների հետ միասին ավիահարվածներ է հասցրել Եմենի տարբեր հատվածներում, այդ թվում ՝ մայրաքաղաք Սանայում գտնվող օբյեկտներին: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Եմենում ԱՄՆ-ի և գործընկերների հարվածների թիրախը եղել են անօդաչու թռչող սարքերը, հրթիռները, ինչպես նաև հութիների հետախուզության տեխնիկական հնարավորությունները:
«Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածները անգլոսաքսերի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի այլասերման և միջազգային իրավունքի լիակատար անտեսման հերթական օրինակն են՝ հանուն տարածաշրջանում իրադրության սրման, սեփական կործանարար նպատակների համար»,-նշել է ռուս դիվանագետը իր Telegram-ալիքում:
Ավելի վաղ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Եմենում Կարմիր ծովի ափերի մեծ մասը, նախազգուշացրել էր Իսրայելի հետ կապ ունեցող կամ նրա նավահանգիստներ ուղևորվող նավերի վրա հարձակվելու մտադրության մասին և մյուս երկրներին կոչ էր արել այդ նավերից հետ կանչել իրենց անձնակազմերը և ծովում չմոտենալ դրանց: ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ի պատասխան հութիների հաճախակի դարձած հարձակումների, տասը այլ երկրների հետ միասին Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության գործողություն կսկսեն։ Դրան ի պատասխան «Անսար Ալլան» զգուշացրել էր, որ իրենց իրավունք են վերապահում հարձակվել ԱՄՆ-ի հետ համատեղ կոալիցիայի անդամ երկրների նավերի վրա:
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ է խնդրել՝ կապված Եմենի վրա ԱՄՆ հարվածների հետ
Լրահոս
0