00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաստանավային հաղորդակցությունը մի քանի ամիս է աշխատել. Քերոբյան

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2024
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` արտահանման դիվերսիֆիկացման համար տարբեր քայլեր են իրականացվում:
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Լաստանավային հաղորդակցությունը գործարկվել և աշխատել է մի քանի ամիս, սակայն արտահանողների և ներմուծողների համար բավարար հետաքրքրություն չի առաջացրել: Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նշենք, որ լաստանավային հաղորդակցությունը պետք է Վերին Լարսի անցակետի այլընտրանք դառնար և թույլ տար հայկական բեռները հասցնել Ռուսաստան։

«Որոշ ժամանակ լաստանավային ուղղությունը մենք աշխատեցրինք (ամենայն հավանականությամբ նախարարը նկատի ուներ Բաթումի և Նովորոսիյսկի միջև գործարկված կոնտեյներային նավը, քանի որ լաստանավը Փոթի–Կովկաս ուղղությունով առհասարակ չի գործարկվել. խմբ.), սակայն զարգացումները ցույց տվեցին, որ մեր հիմնական ջանքերը պետք է ուղղենք այլ երկրներ արտահանումն ակտիվացնելու ուղղությամբ։ Մեր գնահատմամբ՝ այն չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների և ներմուծողների մոտ»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով` իրենք չեն նկատել, որ արտահանող կամ ներմուծող ընկերություններն օգտագործեն լաստանավն այնպես, որ գործընկերները համոզվեն` ծրագիրը հնարավոր է շարունակել։
Քերոբյանը նշեց, որ արտահանման դիվերսիֆիկացման համար տարբեր քայլեր են իրականացվում: Գլխավոր ուղղությունը լինելու է մերձավորարևելյան ուղղությունը, Ծոցի երկրները, կարևոր են նաև ասիական, եվրոպական, ամերիկյան ուղղությունները:
Քննարկվում են արտահանման խրախուսման մի շարք նախագծեր՝ օժանդակություն տրամադրելու այն ընկերություններին, որոնք նոր ուղղություններով արտահանում են իրականացնում:
Էկոնոմիկայի նախարարը շեշտեց` միայն մեկ ուղղության վրա ջանքերը կենտրոնացնելուց տեղափոխվելու են խորը դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարվող աշխատանքների։
Լրահոս
0