00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս «ջուր չլցնել հայկական ջրաղացին»

© Sputnik / Margarita NekrasovaԲաքու
Բաքու - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2024
Բաքու
Բաժանորդագրվել
Բաքվում կանխակալ են անվանել Ադրբեջանում կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ-ի զեկույցը:
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեն կողմնակալ և կեղծ է անվանել 2023 թվականին կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ-ի զեկույցը, որի արդյունքում Բաքուն ներառվել է Պետդեպարտամենտի հատուկ վերահսկողության ցանկում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետական կոմիտեի կայքում տեղադրված հայտարարությանը։
«Թող մոտենա այդ օրը». Հռոմի պապը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին
«ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից մեր երկրի ընդգրկումը միջազգային կարգավիճակ չունեցող երկրների խմբում (հատուկ վերահսկողության ցանկ- խմբ.) Ադրբեջանում կրոնական ազատության խախտման ենթադրությունների հիման վրա ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանիպուլյացիայի միջոց... ԱՄՆ Կրոնական ազատության հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացրած «թերությունները» չեն արտացոլում մեր երկրի իրողությունները, լիովին հակասում են իրականությանը։ Հանձնաժողովի վերոհիշյալ հաշվետվություններում շատ կետեր ուսումնասիրված չեն, դրանցում հղում է կատարվում հայամետ աղբյուրներին, իսկ երբեմն դեպքերին միտումնավոր սխալ բացատրություններ են տրվում»,-ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունում կարծում են, որ սխալ բացատրությունները «լրջորեն խաթարում են հաշվետվությունների օբյեկտիվությունը», որոնք բոլորովին չեն համապատասխանում դրանց պատրաստման ընթացքում դրված նպատակներին ու խնդիրներին:
Ընդ որում, գերատեսչությունը ԱՄՆ-ի որոշման հետևում գտել է ինչ-որ «հայամետ ուժերի», որոնք իբր «զրպարտության արշավ» են իրականացնում Ադրբեջանի դեմ, և Պետդեպարտամենտին խորհուրդ է տվել «ջուր չլցնել նրանց ջրաղացին»։
«Պետդեպարտամենտին խորհուրդ ենք տալիս ջուր չլցնել Ադրբեջանի դեմ զրպարտության արշավ իրականացնող հայամետ ուժերի ջրաղացին, ձեռնպահ մնալ երկակի ստանդարտների քաղաքականությունից և քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների հիման վրա»,-նշվում է Ադրբեջանի պետական կոմիտեի հայտարարության մեջ:
Անցյալ շաբաթ ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանին ներառել էր այն երկրների ցանկում, որտեղ պետք է հատուկ դիտարկել կրոնական ազատությունների լուրջ խախտումները: Ադրբեջանից բացի ցուցակում ներառվել են Ալժիրը, ԿԱՀ-ը, Կոմորյան կղզիները և Վիետնամը։
Լրահոս
0