00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրոնական ազատության գծով ԱՄՆ-ի հանձնաժողովը կոչ է արել Պետդեպին ճնշում գործադրել Բաքվի վրա

© AP Photo / J. Scott ApplewhiteԱՄՆ պետդեպ
ԱՄՆ պետդեպ - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
ԱՄՆ պետդեպ
Բաժանորդագրվել
Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատության և հավատացյալների իրավունքների խախտումը վերաբերում է ինչպես ԼՂ-ին և դրա հայ բնակչությանը, այնպես էլ հավատացյալ մուսուլմանների իրավունքներին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Միջազգային կրոնական ազատության գծով ԱՄՆ հանձնաժողովվը կոչ է արել երկրի իշխանություններին, մասնավորապես Պետդեպին, ներառել Ադրբեջանը կրոնական ազատության խախտման հետ կապված հատուկ հսկողության ենթակա երկրների ցանկի մեջ (Special Watch List)։ Այս մասին ասվում է 2023 թվականի Կրոնական ազատության գծով ԱՄՆ-ի հանձնաժողովի զեկույցում։
Եթե կառավարությունը որևէ երկիր ներառում է այդ ցանկի մեջ, ԱՄՆ Կոնգրեսին վերապահվում է ազդեցության ոչ տնտեսական միջոցներ ձեռնարկել։ Եթե դրանք սպառվում են, անհրաժեշտ է համարվում տնտեսական բնույթի միջոցներ ձեռնարկել։
Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատության և հավատացյալների իրավունքների խախտումը վերաբերում է ինչպես ԼՂ-ին և դրա հայ բնակչությանը, այնպես էլ հավատացյալ մուսուլմանների իրավունքներին։
ԼՂ-ի գծով զեկույցում հիշատակվում է Լաչինի միջանցքի շրջափակման և ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների մասին, որոնք հանգեցրել են ավելի քան 100 հազար հայի զանգվածային գաղթի։ Միևնույն ժամանակ խոսվում է ԼՂ-ում մնացած պատմական և մշակութային հուշարձանների (այդ թվում՝ կրոնական) պահպանման ռիսկերի մասին։
2022 թվականի փետրվարին ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշեց, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ատելության և ռասայական խտրականության հրահրումը հայերի դեմ և անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկի հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող վանդալիզմի գործողությունները պատժելու համար։
2023 թվականի մայիսին Ադրբեջանի՝ կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին կոչ էր արել հայ եկեղեցականներին լքել Դադիվանքը, որի հետ, ինչպես ինքն էր հայտարարել, նրանք որևէ կապ չունեն։ Թեև 2023 թվականի հոկտեմբերին ԼՂ- այցելած ՄԱԿ-ի առաքելությունը կրոնական և մշակութային հուշարձանների վնասում չի հայտնաբերել, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները շարունակեցին հորդորել Բաքվին ապահովել մշակութային հուշարձանների պաշտպանությունը։
Զեկույցում տեղ են գտել նաև մի շարք այլ հարցեր։ Մասնավորապես, 2021 թվականին, օրենսդրության մեջ տեղի ունեցած նոր փոփոխությունների համաձայն, կրոնական առաջնորդները յուրքանչյուր 5 տարին մեկ պետք է պետական ատեստավորում անցնեն։ 2022 թվականին իբր անկախ Կովկասի մուսուլմանների վարչությունը կորցրեց իմամներ նշանակելու և մզկիթներ գրանցելու իրավունքը։ Այդ իրավունքը փոխանցվեց վերոնշյալ պետական վարչությանը։ Բացի այդ, պետական հսկողություն է սահմանվել կրոնական կազմակերպությունների օգտին իրականացվող հանգանակությունների նկատմամբ։
Ռուսաստանը չի խանգարում Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու` ԱՄՆ ջանքերին. Պետդեպ
Բացի այդ, 2009 թվականի «Կրոնական դավանանքի ազատության մասին» օրենքով պահպանվում են կրոնական համայնքների գրանցման համար նախատեսված խոչընդոտները։ Երկրում հրատարակվող և տարածվող կրոնական նյութերը պետք է ստանան պետական կառույցների հավանությունը, հակառակ դեպքում դրանք տարածողներին մի քանի հազար դոլար տուգանք կամ մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում։
Ոչ պետական կազմակերպությունների տվյալներին հղումով զեկույցում ասվում է 202 քաղբանտարկյալների, այդ թվում կրոնական գործունեության պատճառով կալանավորվածների մասին։
Զեկույցում նշվում է նաև, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո երկրում լրտեսության մեջ մեղադրված մարդկանց կալանավորման ալիք է եղել։
Նշենք, որ հանձնաժողովի աշխատակիցների թվում է Դանիելա Սարոյան-Աշբախյանը, որը հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարն է։ Զեկույցի ծանոթագրության մեջ նշված աշխատակիցների թվում ևս 20 մարդ կա, որոնց շարքերում հայեր չկան։
Լրահոս
0