Հրդեհ է բռնկվել Վանաձորի դպրոցներից մեկի չգործող մասնաշենքում
10:08 05.01.2024 (Թարմացված է: 10:11 05.01.2024)
© Photo : Rescue Service of the MIA of RAՀրդեհ Վանաձորի դպրոցներից մեկի չգործող մասնաշենքում
© Photo : Rescue Service of the MIA of RA
Բաժանորդագրվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։49-ին, մարվել՝ 08։10-ին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի չգործող մասնաշենքում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հրդեհի մասին ահազանգը ստացվել է այսօր` ժամը 05։01-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դպրոցի փողոցի մեկհարկանի շինության (դպրոցի չգործող մասնաշենք) տանիքում (մոտ 1600 քմ)»,–նշված է հաղորդագրության մեջ։
© Photo : Rescue Service of the MIA of RAՀրդեհ Վանաձորի դպրոցներից մեկի չգործող մասնաշենքում
Հրդեհ Վանաձորի դպրոցներից մեկի չգործող մասնաշենքում
© Photo : Rescue Service of the MIA of RA
Հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» աստիճան։