00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցությունները շարունակվում են․ Արմեն Գրիգորյանը՝ զորքերի հայելային հետքաշման մասին

© Sputnik / Asatur YesayantsԱդրբեջանի և Հայաստանի դրոշները
Ադրբեջանի և Հայաստանի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Ադրբեջանի և Հայաստանի դրոշները
Բաժանորդագրվել
Հայաստանը պատրաստ է առաջիկայում մասնակցել հայ-ադրբեջանական բանակցություններին, հայկական կողմը սպասում է գործընկերների արձագանքին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Հայկական կողմը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ՝ հիմք ընդունելով 1974-1978թթ․ խորհրդային քարտեզները։ Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հայելային հետքաշման գաղափարն առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի հատվածներում ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք։
«Բանակցությունները շարունակվում են, և հույս ունենք, որ այս ուղղությամբ մենք կկարողանանք հաջողության հասնել»,- նշեց ԱԽ քարտուղարը՝ արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե Ադրբեջանն ավելի վաղ կատեգորիկ «ոչ» է ասել հայկական կողմի առաջարկին։
Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանել, թե Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ներկայացրած վերջին տեքստում ինչպիսի փոփոխություններ կան, որոնց Ադրբեջանը դրական է արձագանքել։ Մասնավորապես Ադրբեջանը նշել էր, որ մեծ առաջընթաց կա, և վերջին առաջարկը տարբերվում է նախորդներից, բազմաթիվ կետեր կան, որոնք ընդունելի են իրենց համար։
«Սրա մասին կխոսենք հետագայում, երբ խաղաղության պայմանագրի շուրջ ավելի հստակ առաջընթացներ կունենանք։ Բանակցություններն այն իմաստով, որ տեքստեր են փոխանակվում, ընթանում են։ Հուսանք՝ ավելի առարկայական քննարկումների հնարավորություն շուտով կլինի, և դրանց արդյունքում ավելի հստակ հրապարակային կխոսենք»,- նշեց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք առաջիկայում հայ-ադրբեջանական բանակցություններ սպասվում են, Գրիգորյանը նշեց՝ Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնել է, այժմ սպասում են գործընկերների արձագանքին։
Հայաստանը պատրաստ է սահմանագիծն ընդունել 1975 թ–ի ԽՍՀՄ քարտեզով. Փաշինյան
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկների փաթեթը: Ինչպես հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Բաքուն ակնկալում է, որ կողմերի միջև հանդիպումներ կլինեն 2024 թվականին: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտնել է, որ Երևանը ստացել է Բաքվի առաջարկները և այժմ ուսումնասիրում է դրանք:
Փաշինյանն ու Ալիևը փաստում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը
Լրահոս
0