https://arm.sputniknews.ru/20240104/tshapvoniajum-erkrasharzheri-hetevanqvov-78-mard-e-mahacel-tuzhel-260y-70766205.html
Ճապոնիայում երկրաշարժերի հետևանքով 78 մարդ է մահացել, տուժել` 260–ը
Ճապոնիայում երկրաշարժերի հետևանքով 78 մարդ է մահացել, տուժել` 260–ը
Sputnik Արմենիա
Հունվարի 1-ին Իսիկավա պրեֆեկտուրայում ստորգետնյա ցնցումների շար ք է գրանցվել։ 04.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-04T13:58+0400
2024-01-04T13:58+0400
2024-01-04T14:10+0400
ճապոնիա
երկրաշարժ
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42065352_142:0:1280:640_1920x0_80_0_0_9af6073f291e89282c2b78a78005297f.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Իսիկավա պրեֆեկտուրայում գրանցված երկրաշարժերից հետո հաստատվել է, որ 78 մարդ է մահացել, 260-ը` վնասվածքներ ստացել: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս տարվա առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։«Հունվարի 1 - ին Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով հաստատվել է 78 մարդու մահը, վեց մարդ համարվում է անհետ կորած, չի հաջողվում կապ հաստատել 51 մարդու հետ, 29 մարդ լրջորեն տուժել է, ևս 231–ը` թեթև վնասվածքներ ստացել»,– ասել է նա։Հիշեցնենք` հունվարի 1-ի ցերեկը Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնցից հետո Ճապոնիայի արևմտյան ափի որոշ շրջաններում ցունամիի վտանգ է հայտարարվել։Ստորգետնյա ցնցումների հետևանքով շենքեր են ավերվել, դադարեցվել է ճեպընթաց գնացքների երթևեկությունը, ավելի քան 32 հազար տներում անջատվել է էլեկտրաէներգիան։Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42065352_214:0:1067:640_1920x0_80_0_0_033b79bb0d8f28c6395b754aa3e34403.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ճապոնիա, երկրաշարժ, զոհ, տուժածներ
ճապոնիա, երկրաշարժ, զոհ, տուժածներ
Ճապոնիայում երկրաշարժերի հետևանքով 78 մարդ է մահացել, տուժել` 260–ը
13:58 04.01.2024 (Թարմացված է: 14:10 04.01.2024) Հունվարի 1-ին Իսիկավա պրեֆեկտուրայում ստորգետնյա ցնցումների շար ք է գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Իսիկավա պրեֆեկտուրայում գրանցված երկրաշարժերից հետո հաստատվել է, որ 78 մարդ է մահացել, 260-ը` վնասվածքներ ստացել: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս տարվա առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հունվարի 1 - ին Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով հաստատվել է 78 մարդու մահը, վեց մարդ համարվում է անհետ կորած, չի հաջողվում կապ հաստատել 51 մարդու հետ, 29 մարդ լրջորեն տուժել է, ևս 231–ը` թեթև վնասվածքներ ստացել»,– ասել է նա։
Հիշեցնենք` հունվարի 1-ի ցերեկը Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր
երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնցից հետո Ճապոնիայի արևմտյան ափի որոշ շրջաններում ցունամիի վտանգ է հայտարարվել։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով շենքեր են ավերվել, դադարեցվել է ճեպընթաց գնացքների երթևեկությունը, ավելի քան 32 հազար տներում անջատվել է էլեկտրաէներգիան։