00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարմիր գծերում կայանելու նոր դրույքաչափերն արդեն գործում են. որոշ ժամերի անվճար կլինի

© Sputnik / Asatur YesayantsԿարմիր գծեր
Կարմիր գծեր - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2024
Կարմիր գծեր
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանը նշել է, թե մայրաքաղաքի «Ա» և «Բ» գոտիներում որքան կարժենա կայանելը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար հունվարի 1-ից նոր դրույքաչափերն արդեն գործում են, իսկ որոշ ժամերի անվճար կլինի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նոր դրույքաչափերն այսուհետև կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման։ Վարորդները «Ա» գոտում 1 ժամ կայանելու համար կվճարեն 300 դրամ, 1 օրվա համար` 2000 դրամ, 1 շաբաթվա համար` 5000 դրամ, իսկ 1 ամսվա համար` 18 000 դրամ։ Մեկ տարվա համար Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար վարորդներն արդեն ստիպված են 160 000 դրամ վճարել։
«Տրանսպորտային միջոցի կայանումն, ի դեպ ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է, և տեղական տուրք չի գանձվում: Մինչև 15 րոպե կայանելու դեպքում տեղական վճար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում»,– ասված է հաղորդագրությունում։
«Ա» գոտին ներառում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան /Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու /Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված/, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց /Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց/, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան /Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց/, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի /Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված/ պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները:
© Photo : press office of the Yerevan Municipality Կայանատեղիների Ա գոտի
С 1 января установлены новые тарифы на парковку на парковках Еревана в зоне А - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2024
Կայանատեղիների Ա գոտի
«Բ» գոտին ներառում է «Ա» գոտուց դուրս գտնվող Երևան քաղաքի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ. թիվ 561-Ն որոշմամբ սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները:
Երևանի քաղաքապետարանը նաև հայտնում է, որ կայանման վճարումներից ամբողջապես ազատված են էլեկտրամոբիլների վարորդները, որոնք որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա. տվյալներն առկա են համապատասխան բազաներում:
Վճարումից ազատված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք, ովքեր պետք է տարեկան մեկ անգամ քաղաքապետարան դիմում ներկայացնեն:
Նշենք, որ «Բ» գոտում կայանելու համար սահմանված դրույքաչափերն այլ են` 1 ժամը` 200 դրամ, 1 օրը` 1000 դրամ, 1 շաբաթը` 2000 դրամ, 1 ամիսը` 4000 դրամ, իսկ տարին` 24 000 դրամ։
© Photo : press office of the Yerevan Municipality Կայանատեղիների Բ գոտի
С 1 января установлены новые тарифы на парковку на парковках Еревана в зоне В - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2024
Կայանատեղիների Բ գոտի
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանին 32 կողմ, 3 դեմ ձայներով ընդունեց «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» նախագիծը, ըստ որի` հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնի (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիներում (կարմիր գծեր) կայանելու համար քաղաքացիները կվճարեն տարեկան 160 հազար դրամ։ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեց ու չմասնակցեց քվեարկությանը։
Լրահոս
0