00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր հողերից թեկուզ մի փոքր մաս տան, գնանք, խիտ ապրենք․ ամանորյա երազանքը՝ վերադարձ Արցախ

© Sputnik / Aram NersesyanԱրցախից բռնի տեղահանված Աննան
Արցախից բռնի տեղահանված Աննան - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2024
Արցախից բռնի տեղահանված Աննան
Բաժանորդագրվել
Բռնի տեղահանությունից 3 ամիս անց էլ բազմաթիվ արցախցիներ, իրենց տեղը դեռ չեն գտել, շարունակում են տեղից տեղ գնալ՝ փնտրելով տուն, կայունություն, ապագա։ Sputnik Արմենիան պատմում է ընտանիքներից մեկի մասին։
Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներից մեկը 3 ամսում արդեն 3 կացարան է փոխել՝ չգտնելով իր տեղը, միաժամանակ չհուսահատվելով և վստահ լինելով, որ շուտով Արցախ է վերադառնալու։
Աննա Կիրակոսյանի հետ ծանոթացել ենք հոկտեմբերի 1-ին՝ Արցախից բռնի տեղահանվելուց մի քանի օր անց Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում։ Մեր երկրորդ հանդիպումը դրանից գրեթե 3 ամիս ու 2 անգամ տեղափոխվելուց հետո է։
Մարտակերտի շրջանի Կոճողուտ գյուղից են։ 43-ամյա Աննան 6 երեխաների մայր է (երկու աղջիկներն անչափահաս են՝ 15 և 13 տարեկան, մի որդին և դուստրը ՌԴ-ում են ապրում, ավագ որդին՝ Արարատում, կնոջ ընտանիքի հետ, մյուս դուստրը վերջերս է մայրացել, նա էլ նորակազմ ընտանիքի ու նորածին բալիկի հետ է տեղահանվել Արցախից)։ Ամուսինը 2020 թվականի պատերազմի օրերին ավտովթարի զոհ է դարձել։ Տնից դուրս են եկել սեպտեմբերի 20-ին՝ իրենց հետ վերցնելով փաստաթղթերը, կոշիկներով պայուսակը, 1 տաք ծածկոց, պլաստմասե աման, վերջին րոպեին նկարել են տունը, սենյակները, և վերջ․․․
© Sputnik / Marianna PaytyanՄիակ թասը, որ հասցրել է իր հետ բերել
Единственный тазик, который успела забрать вынужденная переселенка Анна из своего дома в Мартакертского района Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2023
Միակ թասը, որ հասցրել է իր հետ բերել
Ծաղկաձորի հյուրանոցում մոտ 1 ամիս մնացին․ տարբեր կողմերից խառը տեղեկություններ էին հասնում, թե շուտով ստիպված են լինելու դուրս գալ, որոշեցին՝ քանի դեռ ցրտերը չեն սկսվել, գլխների ճարը տեսնեն, վարձով տուն գտնեն։ Տեղափոխվեցին Իջևան, ապրելու համար քիչ թե շատ հարմարեցված ավտոտնակ գտան 50 հազար դրամով։
«Իջևանում փշերի վրա էի, մերոնք էլ եկան, չհարմարվեցին, աշխատանք չկար, մարդիկ չէին շփվում, էդ գարաժն էլ շատ ցուրտ էր, չէր տաքանում։ Տիրոջն ասեցի՝ մենք մնանք վերևը՝ բնակարանում, թե բա՝ չէ»,- պատմում է Աննան։
Պայթյունը խլեց ամուսնուն, եղբայրներին ու հորը․ ինչպես է 23-ամյա Բերտան փորձում նորից ապրել
Երկար փնտրելուց հետո համեմատաբար ցածր գնով բնակարան գտան Հրազդանում։ Աղջիկներին մայրիկի հետ թողել է Իջևանում, ինքն արդեն մի քանի օր է՝ փորձում է նոր բնակարանը խելքի բերել։ Տունը երկար տարիներ բնակեցված չի եղել, ջեռուցում չկա, էլեկտրալարերը թույլ են, անգամ մեկ փոքրիկ տաքացուցիչ միացնելուց րոպեներ անց ապահովիչը «գցում» է, տունը մթության մեջ հայտնվում։ Ջրի խողովակները նոր է փոխել՝ իր տեղափոխվելուց հետո, տաք ջուր, զուգարան չկա։ Վերևի հարևանը 2020 թվականին Քարվաճառից է տեղահանվել, բախտակիցներով իրար դարդ ու ցավ լավ են հասկանում, առայժմ ստիպված են այդ հարևանուհու զուգարանից օգտվել, մինչև այս մեկը կսարքեն։
© Sputnik / Aram Nersesyan

Հրազդանի տունը, որտեղ տեղավորվել է Աննայի ընտանիքը

Հրազդանի տունը, որտեղ տեղավորվել է Աննայի ընտանիքը - Sputnik Արմենիա
1/5

Հրազդանի տունը, որտեղ տեղավորվել է Աննայի ընտանիքը

© Sputnik / Aram Nersesyan

Աննայի հարսը

Աննայի հարսը - Sputnik Արմենիա
2/5

Աննայի հարսը

© Sputnik / Aram Nersesyan

Հրազդանի տունը, որտեղ տեղավորվել է Աննայի ընտանիքը

Հրազդանի տունը, որտեղ տեղավորվել է Աննայի ընտանիքը - Sputnik Արմենիա
3/5

Հրազդանի տունը, որտեղ տեղավորվել է Աննայի ընտանիքը

© Sputnik / Aram Nersesyan

Հրազդանի տան սանհանգույցը

Հրազդանի տան սանհանգույցը - Sputnik Արմենիա
4/5

Հրազդանի տան սանհանգույցը

© Sputnik / Aram Nersesyan

Խոհանոցը

Խոհանոցը - Sputnik Արմենիա
5/5

Խոհանոցը

1/5

Հրազդանի տունը, որտեղ տեղավորվել է Աննայի ընտանիքը

2/5

Աննայի հարսը

3/5

Հրազդանի տունը, որտեղ տեղավորվել է Աննայի ընտանիքը

4/5

Հրազդանի տան սանհանգույցը

5/5

Խոհանոցը

«Կեղտոտ, փոշոտ տուն ա եղել, զոռով իրար եմ արել, էնքան որ էժան լինի, վարձը կարողանամ տալ, 45 հազար դրամ է։ Հենց փողը նստեց (50-հազարական դրամը նկատի ունի), գնացի խանութ, սկզբնական շրջանի համար ինչ պետք է՝ աման, բաժակ, առա տան համար»,- ժպիտը դեմքին պատմում է տիկին Աննան։
Թեպետ սեպտեմբերի 20-ից հետո կյանքը ոչ մի կերպ բնականոն հուն չի վերադառնում, բայց հավատում է, որ Հրազդանում իր ու աղջիկների համար ավելի լավ է լինելու, անպայման գործ է գտնելու։ Այստեղ իրենց համագյուղացիներն էլ են շատ, հարևաններն էլ են լավը՝ հասնող, ձեռք մեկնող։
«Պապաս մի լավ խոսք ուներ, ասում էր՝ նախ հարևան ընտրեք, հետո՝ տան տեղ։ Հիմա էստեղ չեմ էլ ճանաչում մարդկանց, հերթով գալիս են, հարցնում՝ ինչով օգնեն, կոֆե խմելու են կանչում։ Երեխեքի համար էլ եմ հանգիստ։ Որ մի բան պետք լինի, գործի լինեմ, հարևանները կօգնեն»։
Երեխաների համար դպրոցից դպրոց տեղափոխվելն է ծանր, սթրեսային։ Հենց մի տեղին փորձում են սովորել, կրկին տեղափոխվում են։ Տիկին Աննան հույսը չի կորցնում, որ շուտով ևս մեկ, բայց վերջին անգամ կտեղափոխվեն՝ կվերադառնան Արցախ։
«Շատ եմ կարոտել, մենակ էդ թուրքերի կազմում չլինի, եթե մի փոքր մաս էլ տան, որ իրար գլուխ, խիտ ապրենք, եթե առաջին օրը չէ, էքսի օրը ես կգնամ։ Աղջիկս ու տղաս Ռուսաստան են, ասում են՝ դպրոցը պրծել ա, եկեք։ Ասում եմ՝ դուք ինձ մի խաբեք, էգուց կարող ա նենց լինի, որ մեր հողերը վերցնենք, էդտեղից ինձ չեք ուղարկի, իսկ էստեղից իմ ոտով կգնամ»։
Ասում է՝ երազում մի քանի անգամ իրենց տունն է տեսել, հասնում է տանը, բայց ներս չի մտնում։ Աչքի առաջ հարազատ ճանապարհն է՝ ֆերման անցնում ես, նորակառույց փողոցով քայլում մինչև վերջ, անտառի մոտ իրենց տունն է՝ խոնավ, պատերը՝ կանաչած, բորբոսնած, անկողինը՝ միշտ թաց, բայց իրենցը։
«Մեր ավիրված, խոնավ տունն եմ ուզում։ Ինձ էն էլ էր ձեռ տալիս»,- ասում է Աննան։
© Sputnik / Marianna PaytyanԱննան ցույց է տալիս իր տան լուսանկարը
Вынужденная переселенка Анна показывает фотографию своего дома в Мартунийском районе Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2023
Աննան ցույց է տալիս իր տան լուսանկարը
Անհամբեր է, թե երբ է աշխատանքի անցնելու, մտածում է՝ ձեռքի հետ մի կողմ գումար էլ կդնի, վաղը մյուս օրը՝ հիվանդանալ կա, բան կա։ Հույս ունի՝ կա՛մ սերտիֆիկատ կտան՝ գոնե մի փոքրիկ տուն ձեռք բերելու համար, կա՛մ ավելի լավ բան կլինի՝ Արցախ կվերադառնան։
Անդրանիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2023
Գյուղում կմնամ, մեկս երկու կսարքեմ․ արցախցիները Սյունիքի ջերմոցներում կանաչեղեն են մշակում
Լրահոս
0